478.42
-0.15
561.67
-0.12
8.1
+0.05
+29
Եղանակը Երևանում
Հայ
Հայ-թուրքական և ղարաբաղյան գործընթացների կապումը կարող է բացասական հետևանքների հանգեցնել գործընթացներից երկուսի համար էլ. փորձագետ
19:32
13 Հոկտեմբերի 2009

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայ-թուրքական և ղարաբաղյան գործընթացների կապումը կարող է բացասական հետևանքների հանգեցնել գործընթացներից երկուսի համար էլ, երեքշաբթի ասաց «Եվրոպական ինտեգրացիա» կազմակերպության ղեկավար Կարեն Բեքարյանը:

Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից:

«Անկարայում հրաշալի հասկանում են, թե որքան դժվար է մի երկրի համար, որը Ցեղասպանության ու երկար տարիներ դրա չճանաչման միջով է անցել, Թուրքիայի հետ հարաբերությունների մեջ մտնել, ընդ որում, որքանով բարդ է դա անել առանց նախապայմանների: Եվ ավելի բարդ է, երբ այդ երկիրն ինքը նախապայմաններ է դնում»,- ասաց Բեքարյանը «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում «Նոր աշխարհաքաղաքական իրադրությունն Արևելքում. հայ-թուրքական մերձեցում, խնդիրներ և իրողություններ» թեմայով Երևան-Անկարա-Մոսկվա տեսակամուրջի ընթացքում:

Նա նշեց, որ Թուրքիայի քաղաքականությունը շատ հետաքրքիր է, և նրանից սովորել է պետք, առաջին հերթին տարբեր գործընթացներ ձևացնելն ու տարիներ շարունակ մի շարք խնդիրների, մասնավորապես քրդական, կիպրական և հայկական հարցերի միջև մանևրելը:

«Սակայն եթե Թուրքիան շարունակի կտրուկ արտահայտությունները Ղարաբաղի շուրջ, դա բավականին բացասաբար կանդրադառնա Ղարաբաղյան գործընթացի անաչառության վրա: Այս տարիների ընթացքում կարելի էր հասկանալ, որ ցանկացած հայտարարություն գործընթացն ավելի արմատական կդարձնի Հայաստանի, Ադրբեջանի և Ղարաբաղի կողմից»,- ասաց Բեքարյանը:   

Նրա խոսքով, հայ-թուրքական և ղարաբաղյան գործընթացների կապումը կարող է բացասական հետևանքների հանգեցնել գործընթացներից երկուսի համար էլ և բումերանգի արդյունք ունենալ:
  
«Ուզում էինք լավ լիներ, բայց ստացվեց ոչ թե «ինչպես միշտ», այլ ավելի վատ: Հուսով եմ, որ գործընթացը կհանգեցնի նրան, որ Թուրքիան նորմալ և ոչ թե «ապրիլյան» քաղաքականություն կվարի, որպեսզի յուրաքանչյուր ապրիլ առանց խնդիրների գա»,- ասաց Բեքարյանը:  

Խոսելով ադրբեջանցի փախստականներին վերադարձնելու Թուրքիայի պահանջների օրինաչափության մասին՝ Բեքարյանն ասաց, որ Անկարայում ավելի տրամաբանական կլիներ հիշել հայ փախստականների մասին Արևելյան Անատոլիայից /կամ ինչպես այն կոչում են Արևմտյան Հայաստանից/:   

«Եթե այդ վերադարձն ու փոխհատուցումը հնարավոր են, ապա դա գոնե բարոյական իրավունք կտա Թուրքիային խոսելու ադրբեջանցի փախստականների մասին»,- ասաց Բեքարյանը:

Երկու երկրների միջև բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով, որոնք կապված են, մասնավորապես, Անկարայի՝ ադրբեջանական դիրքորոշման պաշտպանությամբ ղարաբաղյան հարցում, ինչպես նաև Թուրքիայի սուր արձագանքի հետ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ:

Հարաբերություններում առաջին տեղաշարժերը նկատվեցին 2008թ.-ի սեպտեմբերի 6-ին, երբ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով առաջին անգամ այցելեց Երևան՝ 2010թ.-ի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի և Թուրքիայի հավաքականների միջև ֆուտբոլային հանդիպումը դիտելու նպատակով։  Հանդիպման ավարտից հետո Թուրքիայի նախագահը հրավիրել է իր հայ գործընկերոջ Թուրքիա ներկա գտնվելու 2009 թ.- հոկտեմբերի 14-ին կայանալիք երկու երկրների ֆուտբոլի հավաքականների պատասխան խաղին:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:27
21 Օգոստոսի 2017
ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտուն միանալու Թուրքիայի մտադրությունը
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ԱԳՆ–ի Twitter–յան էջում մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտի մուտք գործելու Թուրքիայի ցանկությունը։
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։