478.65
-0.08
560.79
-0.28
8.05
-0.01
+34
Եղանակը Երևանում
Հայ
Հայ և թուրք լրագրողները Բուրսայում քննարկում են երկու ժողովրդի միջև հարաբերություններում առկա խնդիրները
18:52
13 Հոկտեմբերի 2009

Բուրսա, 13 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայ և թուրք լրագրողները Բուրսայում (Թուրքիա) քննարկում են երկու ժողովրդի միջև հարաբերություններում առկա խնդիրները:

Երեքշաբթի մեկնարկած հանդիպումը ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար կազմակերպել են «Եվրասիա-համագործակցություն» հիմնադրամն ու Ստամբուլի Մշակույթի համալսարանին առընթեր GPOT (Global Political Trends Center) թուրքական կազմակերպությունը:

Չորեքշաբթի Բուրսայում 2010թ. աշխարհի առաջնության նախընտրական փուլի շրջանակներում կկայանա Հայաստանի և Թուրքիայի ֆուտբոլային հավաքականների հանդիպումը, որին, ինչպես նախատեսվում է, ներկա կլինի նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Ըստ  «Եվրասիա-համագործակցություն» հինադրամի երևանյան գրասենյակի ղեկավար Գևորգ Տեր-Գաբրիելյանի, հանդիպումն անցկացվում է մի ծրագրի շրջանակներում, որի էությունը լրագրողներին միմյանց հետ ծանոթացնելն է:

Նրա խոսքով, ուրախալի է, որ Հայաստանից մասնակցում են նաև մարզային ԶԼՄ-ների, մասնավորապես Գյումրի և Վանաձոր քաղաքների ներկայացուցիչները:

«Մեր բախտը բերեց, որ ստորագրվեցին հայ-թուրքական արձանագրությունները և որ վաղը կկայանա ֆուտբոլային հանդիպումը, սպասվում է Հայաստանի նախագահի այցը Բուրսա: Այս կապակցությամբ հանդիպումը մեծ արձագանք ունեցավ»,- ասաց Տեր-Գաբրիելյանը «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակցի հետ ունեցած զրույցում:

Նրա խոսքով, նման հանդիպումների հիմնական նպատակն այն է, որ լրագրողները, նրանց միջոցով նաև երկրներն առավել լավ ծանոթանան միմյանց, որպեսզի ջանան դուրս գալ առասպելներից:

«Թուրքիայում թևածում է այն կարծիքը, թե հայերը ցանկացած թուրքի Ցեղասպանության մեղավոր են համարում: Բնականաբար, Հայաստանում նման մոտեցում չկա, և դա կարելի է հասկանալ, եթե ավելի հաճախակի դառնան այցերը Հայաստան և զարգանան անձական կապերը, և ոչ թե վերընթերցվեն նյութերը»,- ասաց Գաբրիելյանը:

Նրա խոսքով, այսօր Թուրքիայում կա կարծիքների պլյուրալիզմ, և անգամ այսօրվա միջոցառումից երևում է, որ «ցեղասպանություն» բառը բացարձակապես արգելված չէ. թուրք լրագրողներն ու քաղաքական գործիչները տարբեր կերպ մեկնաբանելով ազատ օգտագործում են այն:

«Այսպիսով, մենք սկսում ենք «առասպելները» հողմացրիվ անել և ճիշտ պատկերացնել, թե ինչպիսին է իրավիճակը Թուրքիայում»,- նշեց Տեր-Գաբրիելյանը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։