485.92
+0.24
514.49
-2.52
8.16
-0.01
-6
Եղանակը Երևանում
Հայ
Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը սկզբունքորեն փոխում է Հայաստանի և Թուրքիայի փոխհարաբերությունների ֆոնը. Կովկասի ինստիտուտի տնօրեն
17:50
13 Հոկտեմբերի 2009

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը սկզբունքորեն փոխում է Հայաստանի և Թուրքիայի փոխհարաբերությունների ֆոնը, երեքշաբթի ասաց Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում «Նոր աշխարհաքաղաքական իրադրությունն Արևելքում. հայ-թուրքական մերձեցում, խնդիրներ և իրողություններ» թեմայով Երևան-Անկարա-Մոսկվա տեսակամուրջի ընթացքում:

Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից:

«Արձանագրությունների ստորագրումն, իհարկե, շատ կարևոր քայլ է, որը սկզբունորեն փոխում է Հայաստանի և Թուրքիայի փոխհարաբերությունների ֆոնը, բայց սա վերջը չէ, այլ սկիզբը»,- ասաց Իսկանդարայնը:

Նա ընդգծեց, որ սա փաստացիորեն առաջին փաստաթղթերն են, որոնք ստորագրվել են այս գործընթացում հայ և թուրք գործադիր իշխանությունների ներկայացուցիչների կողմից:

Առջևում խորհրդարանների վավերացումն է, ինչի կապակցությամբ, Իսկանդարյանի խոսքով, և Հայաստանում, և Թուրքիայում կարող են տարբեր ստորջրյա քարեր հայտնվել վավերացման համար:   

«Հայ-թուրքական փոխհարաբերությունների հարցը և հայկական, և թուրքական հասարակությունների համար բավականաչափ զգայուն է, կան մարդիկ, ովքեր հարաբերությունների հաստատմանը կողմ են հանդես գալիս, իսկ կան մարդիկ, ովքեր կասկածանքով են վերաբերվում այս գործընթացին»,- ասաց Իսկանդարյանը:

Նա նշեց, որ վավերացմանը պետք է հաջորդի փաստաթղթի՝ այսպես կոչված «ճանապարհային քարտեզի»  իրագործումը, սակայն, ինչպես ընդգծեց քաղաքագետը, կան ճանապարհային քարտեզների շատ օրինակներ, որոնք չեն իրականացվել կամ ձգձգվում են:

«Համապատասխանաբար ես բոլորովին չեմ կարծում, որ գործընթացի իրականացման հավանակությունը զրոյի է հավասար... Հույս կա, բայց լուրջ աշխատանք է նախատեսվում երկու երկրների հասարակությունների հետ, բարդություններ կլինեն, որոնք պետք է հաղթահարեն քաղաքական գործիչներին, բայց ես կարծում եմ, որ դրա համար անհրաժեշտ է լուրջ աշխատանք հասարակության ներսում, և այդ ժամանակ հնարավոր կլինի հուսալ, որ սահմանների բացումը կնպաստի ընդհանրապես տարածաշրջանում իրադրության կայունացմանը»,- ասաց Իսկանդարյանը:     

Երկու երկրների միջև բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով, որոնք կապված են, մասնավորապես, Անկարայի՝ ադրբեջանական դիրքորոշման պաշտպանությամբ ղարաբաղյան հարցում, ինչպես նաև Թուրքիայի սուր արձագանքի հետ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ:

Հարաբերություններում առաջին տեղաշարժերը նկատվեցին 2008թ.-ի սեպտեմբերի 6-ին, երբ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով առաջին անգամ այցելեց Երևան՝ 2010թ.-ի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի և Թուրքիայի հավաքականների միջև ֆուտբոլային հանդիպումը դիտելու նպատակով։

Հանդիպման ավարտից հետո Թուրքիայի նախագահը հրավիրել է իր հայ գործընկերոջ Թուրքիա ներկա գտնվելու 2009 թ.- հոկտեմբերի 14-ին կայանալիք երկու երկրների ֆուտբոլի հավաքականների պատասխան խաղին:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։
18:03
01 Հունվարի 2017
Լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժայի լիազորությունների ժամկետը. նրան կփոխարինի քարտուղարի տեղակալը
Նախօրեին լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի լիազորությունների ժամկետը։
11:23
26 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:
11:33
22 Դեկտեմբերի 2016
Դեռ հարցական է, թե ովքեր կլինեն ՀՀԿ նախագահի տեղակալները
Այսօր ՀՀԿ-ն ԳՄ նիստ հրավիրելու է, բայց խորհրդի նիստ այդպես էլ չի հրավիրելու:
11:59
21 Դեկտեմբերի 2016
Հովիկ Աբրահամյանը չի ներառվի ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին եռյակում. թերթ
ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին երեք հորիզոնականներում չի լինելու նախկին վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանի անունը:
11:13
21 Դեկտեմբերի 2016
Իրանի նախագահը ժամանել է Հայաստան
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով չորեքշաբթի Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանին:
13:19
20 Դեկտեմբերի 2016
ՀՀ պաշտպանության նախկին նախարարը հայտարարել է մեծ քաղաքականություն մտնելու մասին
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի Facebook-ի իր նորաստեղծ էջում գրել է քաղաքականություն մտնելու մասին։
12:27
20 Դեկտեմբերի 2016
Լավրովը նշել է Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության նպատակը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի սպանության նպատակը Մոսկվայի և Անկարայի հարաբերությունների խաթարումն է։