481.5
+0.15
565.52
-0.45
8.39
-0.01
+6
Եղանակը Երևանում
Հայ
Առանց ղարաբաղյան հակամարտության կարգավորման, Թուրքական խորհրդարանը չի վավերացնի Հայաստանի հետ արձանագրությունները. թուրք փորձագետ
17:19
13 Հոկտեմբերի 2009

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Թուրքիայի խորհրդարանը մտադիր չէ վավերացնել Հայաստանի հետ հարաբերությունների հաստատման վերաբերյալ արձանագրություններն առանց ղարաբաղյան հակամարտության կարգավորման, կարծում է Միջազգային հարաբերությունների և ռազմավարական վերլուծության թուրքական կենտրոնի նախագահ Սինան Օհանը։

«Ես զրուցեցի Թուրքիայի խորհրդարանի տասը պատգամավորի հետ, և գրեթե բոլորը կրկնեցին Թուրքիայի վարչապետի խոսքերը։ Դուր է գալիս դա որևէ մեկին, թե ոչ, բայց դա փաստ է՝ թուրքական խորհրդարանը կսպասի ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը արձանագրությունների ստորագրման համար»,- Երեքշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում հայտարարեց Օհանը «Արևելքի նոր աշխարհաքաղաքական դասավորությունը. հայ-թուրքական մերձեցումը, խնդիրներն ու իրողությունները» թեմայով Երևան-Անկարա-Մոսկվա տեսակամուրջի ընթացքում։

Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից

Ինչպես նշեց թուրք փորձագետը, Թուրքիայի խորհրդարանը նաև չի վավերացնի և ոչ մի փաստաթուղթ, որտեղ ամրագրված չէ ղարաբաղյան հակամարտության կարգավորման պահանջը։

По мнению Огана, до недавнего времени в процессе нормализации отношений обсуждалось множество вопросов – «был Геноцид или нет, принадлежит или нет Арарат Армении, является или нет частью Армении Восточная Анатолия».

Օհանի կարծիքով, մինչև վերջին ժամանակները հարաբերությունների բարելավման գործընթացում քննարկվել են բազմաթիվ հարցեր՝ «եղե՞լ է Ցեղասպանություն, թե ոչ, պատկանո՞ւմ է Արարատը Հայաստանին, Արևելյան Անատոլիան, արդյո՞ք, Հայաստանի մասն է, թե ոչ»։

«Այսօր բոլոր հարցերը մի կողմ են դրվել, և առաջ է մղվել ամենակարևորը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտութայն կարգավորումը։ Թեև ստորագրված արձանագրություններում չի հիշատակվում ղարաբաղյան հակամարտության հարցը, թուրքական խորհրդարանում չի անցնի որևէ փաստաթուղթ, որը չպարունակի ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող պահանջ»,- ասաց նա։

«Այսպիսով, եթե առաջընթաց չգրանցվի ղարաբաղյան հակամարտության խնդրում, ապա Թուրքիան չի բացի Հայաստանի հետ սահմանը»,- նշեց Օհանը։

Հայ-թուրքական սահմանը փակ է 1993 թ.-ից՝ պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ: Երկու երկրների միջև բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով, որոնք կապված են, մասնավորապես, Անկարայի՝ ադրբեջանական դիրքորոշման պաշտպանությամբ ղարաբաղյան հարցում, ինչպես նաև Թուրքիայի սուր արձագանքի հետ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություներ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը:
12:15
12 Հոկտեմբերի 2017
Հայաստանը ՌԴ–ից 100 մլն դոլարի պետական արտահանման վարկ կստանա
Վարկը տրամադրվելում է տարեկան 3% տոկոսադրույքով, 15 տարի մարման ժամկետով։
16:27
09 Հոկտեմբերի 2017
Անկարան կարող է հրաժարվել С-400-ի գնումից, եթե Մոսկվան մերժի համատեղ արտադրությունը
Անկարան կարող է հրաժարվել Մոսկվայից զենիթահրթիռային С-400 կամակարգերի գնումից:
13:59
08 Հոկտեմբերի 2017
Համանախագահներ. Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են բանակցությունները վերսկսելու պատրաստակամությունը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հաղորդագրություն են տարածել: