482.01
-0.12
540.96
+2.13
8.56
+0.01
+13
Եղանակը Երևանում
Հայ
«Հայաստան-Ռուսաստան. բժշկություն առանց սահմանների» կարգախոսով ազգային գիտաբժշկական կոնգրեսն անցկացվում է Երևանում
16:33
13 Հոկտեմբերի 2009

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «Հայաստան-Ռուսաստան. բժշկություն առանց սահմանների» կարգախոսով ազգային գիտաբժշկական կոնգրեսը  մեկնարկեց երեքշաբթի Երևանում՝ Առողջապահության ազգային բժշկական ինստիտուտում։

«Այս տարի, Հայաստան-Սփյուռք կապի ամրապնդման աշխուժացմանն ուղղված պետական քաղաքականությանը համահունչ, մենք հատուկ որակ հաղորդեցինք Ռուսաստանում հայկական համայնքի ներկայացուցիչների հետ համագործակցությանը՝ փորձելով այդ գործընթացում ներգրավել Ռուսաստանից բժշկության բնագավառում մեր բոլոր ամենավառ ներկայացուցիչներին»,- իր ողջույնի խոսքում նշեց Կոնգրեսի կազմկամիտեի նախագահ, բժշկական գիտությունների թեկնածոի Դավիթ Պետրոսյանը։

Ամենամյա Կոնգրեսն անցկացվում է Հայաստանում ութերորդ անգամ և փայլուն հնարավորություն է ընձեռում երիտասարդ մասնագետներին որակավորման բարձրացման առումով, ինչպես նաև հնարավորություն է տալիս ծանոթանալ համաշխարհային բժշկական պրակտիկայում կիրառվող նորագույն տեխնոլոգիաներին։
 
«Նկատի առնելով Կոնգրեսում Ռուսաստանից հրավիրված ութ առաջատար մասնագետների մասնակցությունը բժշկության տարբեր բնագավառներից, Կոնգրեսի երկու օր կտրամադրվեն նրանց զեկույցներին»,- նշեց Պետրոսյանը։

Կոնգրեսի ներկայացուցիչներից մեկը՝ Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալբերտ Ադամյանը, կարևորեց նման միջոցառումների անցկացումը՝ ընդգծելով Ռուսաստանի հայերի միության ակտիվ մասնակցությունն ի դեմս Արա Աբրահամյանի՝ նմանատիպ միջոցառումների կազմակերպման և անցկացման օժանդակության գործում։ 

Կոնգրեսի շրջանակներում կներկայացվի շուրջ 30 զեկույց, ինչպես նաև տեղի կունենա ատամնաբուժության վարպետության դաս։ Բացի այդ, տեղի կունենա  աշխարհի տարբեր երկրների մասնագետների շուրջ 174 նորագույն գիտական աշխատություն ընդգրկող հավաքածուի շնորհանդեսը։

Եռօրյա Կոնգրեսին զուգահեռ, որը կշարունակվի մինչև հոկտեմբերի 16-ը, կանցկացվի նեղ մասնագիտական ցուցահանդես, որտեղ կներկայացվեն հայրենական շուկայում իրենց արդարացրած նորագույն բժշկական տեխնոլոգիաներ և սարքավորումներ։ 

 «Ցուցահանդեսը բավական արդյունավետ է գործող բժիշկների և վիրաբույժների միջև, ինչպես նաև դեղագործական ընկերությունների ներկայացուցիչների կապի ստեղծման  և զարգացման առումով»,- ընդգծեց Պետրոսյանը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։