486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-8
Եղանակը Երևանում
Հայ
Հայ-թուրքական սահմանը կարող է բացվել 2010 թվականի առաջին կիսամյակում. փորձագետ
14:52
13 Հոկտեմբերի 2009

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայ-թուրքական սահմանը կարող է բացվել 2010 թվականի առաջին կիսամյակում Թուրքիայի կողմից քաղաքական որոշման ընդունման դեպքում, կարծում է թուրքագետ, Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ Ռուբեն Մելքոնյանը։

«Եթե թուրքական ղեկավարության կողմից քաղաքական որոշում ընդունվի, ապա հայ-թուրքական սահմանը կարող է բացվել 2010 թվականի առաջին կիսամյակում»,- ասաց Մելքոնյանը երեքշաբթի մամուլի ասուլիսում։

Ըստ նրա` ներկայումս Թուրքիան փորձում է օգտագործել բոլոր հնարավորությունները Մեջլիսում հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը երկարաձգելու համար՝ հայկական կողմին ներկայացնելով երկկողմ հարաբերությունների բարելավման գործընթացի շարունակության հետ կապված նախապայմաններ։

«Այդ դեպքում սահմանի բացումը կարող է երկարաձգվել մինչև հաջորդ տարվա ապրիլի 24-ը, երբ միջազգային հանրության ուշադրությունը կենտրոնացված կլինի նրան, թե ինչպես իրեն կդրսևորի Թուրքիան 1915 թվականի Հայոց ցեղասպանությանը օրը»,- ասաց Մելքոնյանը։

Փորձագետը կարծում է, որ սահմանի բացումը կախված է նաև երկկողմ հարաբերությունների բարելավմամբ շահագրգռված գերտերությունների ճնշումից։

«Բնականաբար, ԱՄՆ, Ռուսաստանի և ԵՄ ճնշումը աևրձանագրությունների վավերացման և սահմանների բացման վրա կուժեղացվի, և գործընթացը կախված կլինի նրանից, թե քաղաքական ինչ որոշում կընդունի թուրքական ղեկավարությունն այդ իրավիճակում»,- ընդգծեց թուրքագետը։

Միաժամանակ փորձագետը նշեց, որ ներկայումս թուրքական հասարակությունում բնակչության ավելի քան 52 տոկոսը հանդես է գալիս արձանագրությունների վավերացման և սահմանների բացման դեմ։

«Չնայած, որ արդեն հաջորդ շաբաթ արձանագրությունները կներկայացվեն թուրքական Մեջլիս, դժվար է հավատալ, որ առաջինը դրանք կվավերացնի Թուրքիան, գոնե այն պատճառով, որ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը վերջերս հայտարարեց, որ մինչև ղարաբաղյան հակամարտության լուծումն այդ արձանագրությունները չեն վավերացվի»,- ասաց Մելքոնյանը։

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: