478.51
-0.06
560.91
-1.27
8.03
+0.05
+24
Եղանակը Երևանում
Հայ
ՆԱՏՕ-ն շահագրգռված է Հարավային Կովկասում հակամարտությունների խաղաղ հանգուցալուծմամբ
14:25
13 Հոկտեմբերի 2009

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՆԱՏՕ-ն շահագրգռված է Հարավային Կովկասում հակամարտությունների խաղաղ հանգուցալուծմամբ, երեքշաբթի մամուլի ասուլիսում հայտարարեց Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի պատասխանատու սպա Զբիգնև Ռիբացկին։

«ՆԱՏՕ-ն շահագրգռված է կայուն զարգացող Հարավային Կովկասով։ Հենց դրան են ուղղված ՆԱՏՕ-ի ծրագրերն այս տարածաշրջանի պետություններից յուրաքանչյուրի հետ»,- ասաց ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը։
 
Ռիբացկին ընդգծեց, որ գործընկերության անհատական ծրագրերը հարավկովկասյան երկրներից յուրաքանչյուրի հետ արտացոլում են այդ երկրների ազգային շահերը, բայց միաժամանակ դրանք բոլորն ուղղված են անվտանգության ապահովմանը։

«Յուրաքանչյուր պետություն ինքն է որոշում՝ որքանով սերտորեն է ցանկանում համագործակցել ՆԱՏՕ-ի հետ։ Օրինակ, Հայաստանը որպես նպատակ չի հռչակել իր անդամակցությունը ՆԱՏՕ-ին՝ ի տարբերություն Վրաստանի։ Մենք հարգում ենք Հայաստանի դիրքորոշումը»,- ավելացրեց տարածաշրջանում Դաշինքի ներկայացուցիչը։

Համագործակցությունը Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև ներկայումս կառուցվում է 2005 թվականի դեկտեմբերին ստորագրված Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության ծրագրին (Individual Partnership Action Plan - IPAP) համապատասխան։

Հայաստանի մասնակցությունը IPAP-ին ենթադրում է պարբերական խորհրդակցությունների անցկացում ՆԱՏՕ-ի հետ տարածաշրջանային անվտանգության վերաբերյալ, այդ անվտանգության ռազմավարության մշակում, Հայաստանի ռազմական դոկտրինի մշակում, պաշտպանական և բյուջետային ծրագրման գործընթացի կատարելագործում և այլ հարցեր։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: