486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
-3
Եղանակը Երևանում
Հայ
Հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը կմերձեցնի Հայաստանն ու ՆԱՏՕ-ն. Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ
13:55
13 Հոկտեմբերի 2009

Հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը կմերձեցնի Հայաստանն ու ՆԱՏՕ-ն, երեքշաբթի մամուլի ասուլիսում հայտարարեց Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի պատասխանատու սպա Զբիգնև Ռիբացկին։

«Հայաստանի և ՆԱՏՕ-ի համագործակցությունը բավականին ակտիվ է զարգանում մի շարք ծրագրերով։ Սակայն Հայաստանում դեռսև առկա է ՆԱՏՕ-ի նկատմամբ բացասական վերաբերմունքի կարծրատիպը՝ որպես խորհրդային անցյալի ժառանգություն»,- ասաց Ռիբացկին։

Ըստ նրա՝ բացասական վերաբերմունքը կարող է պայմանավորված լինել նաև նրանով, որ Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է, որը ՆԱՏՕ-ի հետ միշտ չէ, որ ջերմ հարաբերություններ է ունեցել։

«Հայաստանը կարևոր քայլ է կատարել՝ կարգավորելով հարաբերությունները Դաշինքի անդամ հանդիսացող Թուրքիայի հետ։ Հուսով եմ, որ ժամանակի ընթացքում Հայաստանում կփոխվի բացասական վերաբերմունքը ՆԱՏՕ-ի նկատմամբ»,- ասաց տարածաշրջանում ՆԱՏՕ-ի պատասախանատու սպան։

Հայաստանն ու Թուրքիան հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրեցին դիվանագիտական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունները:

Հայաստանի և Թուրքիայի միջև բարդ հարաբերությունների պատճառը, մասնավորապես, Ղարաբաղյան խնդրում Անկարայի՝ ադրբեջանական կողմին աջակցնելն է, ինչպես նաև Թուրքիայի սուր արձագանքը 1915 թ.-ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին:

Հոկտեմբերի 14-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կմեկնի Թուրքիա՝ երկու երկրների ֆուտբոլային հավաքականների պատասխան խաղին ներկա լինելու։

Համագործակցությունը Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև ներկայումս կառուցվում է 2005 թվականի դեկտեմբերին ստորագրված Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության ծրագրին (Individual Partnership Action Plan - IPAP) համապատասխան։

Հայաստանի մասնակցությունը IPAP-ին ենթադրում է պարբերական խորհրդակցությունների անցկացում ՆԱՏՕ-ի հետ տարածաշրջանային անվտանգության վերաբերյալ, այդ անվտանգության ռազմավարության մշակում, Հայաստանի ռազմական դոկտրինի մշակում, պաշտպանական և բյուջետային ծրագրման գործընթացի կատարելագործում և այլ հարցեր։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։