482.01
-0.12
540.96
+2.13
8.56
+0.01
+12
Եղանակը Երևանում
Հայ
Թուրքերի հետ խաղում Հայաստանի հավաքականի խնդիրը հաջող հանդես գալն ու հաղթանակի ձգտելն է. ՀՖՖ նախագահ
11:39
13 Հոկտեմբերի 2009

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի ֆուտբոլի հավաքականի առջև դրված հիմնական խնդիրը թուրքերի հետ խաղում հաջող հանդես գալն ու հաղթանակի ձգտելն է, Թուրքիայի Բուրսա քաղաքում լրագրողներին հայտարարել է ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը:

Ոչ միայն Հայաստանի և Թուրքիայի, այլև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի զարգացման հաջորդականությանը հետևող ողջ համաշխարհային հանրության ուշադրությունը սահուն կերպով տեղափոխվեց Ցյուրիխից Թուրքիայի Բուրսա քաղաք, որտեղ հոկտեմբերի 14-ին 2010 թ.-ի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում տեղի կունենա Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը:

Հայաստանն ու Թուրքիան հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրեցին դիվանագիտական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունները: Ստորագրման արարողությանը ներկա էին Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովը, Հիլարի Քլինթոնը և Բեռնար Կուշները, ինչպես նաև Եվրոպական միասնական արտաքին և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Խավիեր Սոլանան:

Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկու կարծիքով՝ հնարավոր է, որ Հայաստանի և Թուրքիայի հավաքականների միջև կայանալիք հանդիպումը մեծ հետաքրքրություն չի ներկայացնում՝ որպես սպորտային իրադարձություն, քանի որ երկու հավաքականներն էլ կորցրել են աշխարհի առաջնությանը մասնակցելու հնարավորությունը, սակայն հանդիպումը կարող է ծառայել որպես ավելի կարևոր՝ դիվանագիտական գործիք:

«Լավ է, որ մենք ֆուտբոլի միջոցով կարող ենք որևէ լրացուցիչ լումա ներդնել հայ-թուրքական հարաբերությունների մեջ», - ասել է Բերեզովսկին:

Պատմական հանդիպմանը սպասվում է ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիի և ՖԻՖԱ-ի հատուկ ներկայացուցչի մասնակցությունը: Երկուշաբթի երեկոյան Բուրսայում անվտանգության ուժեղացված միջոցառումների առկայությամբ տեղի է ունեցել հայկական հավաքականի առաջին մարզումը:

Մեկնաբանելով հանդիպման հնարավոր արդյունքը՝ Հայրապետյանն ասել է, որ «եթե մեր հավաքականը նման խաղ ցուցադրեց իսպանացիների հետ, ապա Թուրքիայի հավաքականի հետ հանդիպման արդյունքները պետք է ավելի լավը լինեն»:

2010 թ.-ի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում իսպանացիներն արտագնա խաղում 2:1 հաշվով դժվարությամբ հաղթեցին Հայաստանի հավաքականին

 

Հայ-թուրքական հարաբերություններում առաջին տեղաշարժերը նկատվեցին 2008թ.-ի սեպտեմբերի 6-ին, երբ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով առաջին անգամ այցելեց Երևան՝ 2010թ.-ի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի և Թուրքիայի հավաքականների միջև ֆուտբոլային հանդիպումը դիտելու նպատակով։  

 

Հանդիպման ավարտից հետո Թուրքիայի նախագահը հրավիրել է իր հայ գործընկերոջ Թուրքիա ներկա գտնվելու 2009 թ.- հոկտեմբերի 14-ին կայանալիք երկու երկրների ֆուտբոլի հավաքականների պատասխան խաղին:

Երկու եկրների միջև բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով, որոնք կապված են, մասնավորապես, Անկարայի՝ ադրբեջանական դիրքորոշման պաշտպանությամբ ղարաբաղյան հարցում, ինչպես նաև Թուրքիայի սուր արձագանքի հետ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ կապված:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։