480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+26
Եղանակը Երևանում
Հայ
Երևանյան դպրոցներից մեկը կանվանակոչվի հայ բարերար Գալուստ Գյուլբենկյանի անունով. ՀՀ սփյուռքի նախարարություն
11:25
13 Հոկտեմբերի 2009

Երևանյան դպրոցներից մեկը կանվանակոչվի հայ բարերար, XX դարի կեսերի խոշորագույն նավթային հսկա Գալուստ Գյուլբենկյանի անունով, հայտարարել է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը «Գալուստ Գյուլբենկյան» հիմնարկության պատվիրակության հետ հանդիպման ընթացքում, երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունից:

«Խոշոր բարերարի անունով երևանյան դպրոցներից մեկի անվանակոչումը տեղի կունենա 2010թ. ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնած «Մեր մեծերը» խորագրով ծրագրի շրջանակներում», - ասվում է տեղեկատվության մեջ:

Բացի այդ, ՀՀ սփյուռքի նախարարի խոսքերով՝ ծրագրվում է նկարահանել Գյուլբենկյանի կյանքի մասին պատմող վավերագրական ֆիլմ:

Հակոբյանը տեղեկացրել է, որ ֆիլմը կցուցադրվի Հայաստանի հանրային հեռուստատեսությամբ:

Բացի այդ, Հակոբյանի խոսքերով, դպրոցներում Գյուլբենկյանի կյանքի վերաբերյալ ճանաչողական դասախոսություններ կանցկացվեն:

Նախարարը հյուրերին ներկայացրել է նաև ՀՀ ԳԱԱ գրականության, պատմության և արվեստի ինստիտուտների հետ համատեղ իրագործվող ծրագրերը:

«ՀՀ սփյուռքի նախարարության օրակարգում է Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցի կապակցությամբ Հայոց ցեղասպանության զոհերի Երևանի հուշահամալիրի հարակից տարածքում կազմակերպել բացօթյա թանգարան աշխարհի տարբեր քաղաքներում տեղադրված շուրջ 190 հուշարձանների մանրակերտներով», - ասվում է տեղեկատվության մեջ:

ՀՀ սփյուռի նախարարության կողմից  իրականացված աշխատանքներն ու ծրագրերը մեծ տպավորություն թողեցին պատվիրակության ներկայացուցիչների վրա, ինչի կապակցությամբ պատվիրակության ղեկավար, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայ համայնքների բաժանմունքի ղեկավար, մեծ բարերար Գալուստ Գյուլբենկյանի ծոռ Մարտին Եսայանը նշել է, որ նախարարության գործունեությունը նպաստում է Հայաստան-սփյուռք կապերի ամրապնդմանը:

Բրիտանահայ ձեռներեց Գալուստ Գյուլբենկյանը XX դարի կեսերի խոշորագույն նավթային հսկան է, մեկենաս:

XX դարի սկզբին Գյուլբենկյանն ակտիվորեն մասնակցել է նավթի համաշխարհային արտադրության կազմակերպման գործին՝ օգնելով աշխարհի խոշորագույն ընկերություններին օպտիմալացնել արդյունահանումը: 1907 թ.-ին նրա աշխատանքի արդյունքը դարձավ դանիական և բրիտանական նավթային ընկերությունների միավորումը Royal Dutch Shell անվան տակ: Այդ աշխատանքի համար Գյուլբենկյանը ստացավ նոր ընկերության բաժնետոմսերի 5 տոկոսը: Հետագայում Գյուլբենկյանը մասնակցել է նավթային այլ ընկերությունների (Turkish Petroleum Company, Iraq Petroleum Company…) ստեղծմանը՝ միշտ ստանալով պարգևատրում՝ նոր ընկերության բաժնետոմսերի 5 տոկոսի տեսքով, ինչի համար էլ ստացել է «պարոն 5 տոկոս» մականունը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։