482.84
+0.58
521.61
+4.72
7.62
+0.05
-4
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսաստանի և Հայաստանի նախագահները գոհ են համագործակցության մակարդակից
18:32
12 Հոկտեմբերի 2009

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/.  ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևն առաջարկել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին միասին մտածել այն ուղղությամբ, թե ինչպես ապրանքաշրջանառությունը վերադարձնել մինչճգնաժամային մակարդակին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Ճգնաժամը ոչ ոքի չի խնայել: Մեր ապրանքաշրջանառությունը մոտ 20 տոկոս անկում է ունեցել, և դա անընդունելի է: Պետք է մտածել՝ ինչ անել, ինչպես այս բացը լրացնել»,- հայ գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ ասել է ռուս նախագահը:

«Եթե խոսենք մեր հարաբերությունների այլ պահերի մասին, ապա, ընդհանուր առմամբ, ամեն ինչ բավականին լավ է»,- կարծում է Մեդվեդևը:

Պետությունների միջև ինտենսիվ քաղաքական երկխոսություն է ընթանում, ասել է  Մեդվեդևն ու հիշել, որ հոկտեմբերի սկզբին առաջնորդները հանդիպել էին Քիշնևում անցկացվող ԱՊՀ գագաթնաժողովին և Ադրբեջանի նախագահի հետ եռակողմ հանդիպմանը, որն ուղղված էր ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը:

Մեդվեդևը շնորհակալություն է հայտնել Սարգսյանին՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև շրջանային կապերի ակտիվ հաստատման համար: «Ամեն ինչ արվում է հօգուտ մեր հարաբերությունների»,- ասել է նախագահը:

Հայաստանի նախագահն իր հերթին շնորհակալություն է հայտնել Մեդվեդևին «ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում անձամբ մասնակցելու համար»:

«Ես նաև ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ռուսաստանի ղեկավարությանը և անձամբ Ձեզ՝ Թուրքիայի հետ մեր հարաբերությունների զարգացմանը սատարելու համար»,- հայտարարել է  Սարգսյանը:

Դիվանագիտական հարաբերություններ հաստատելու հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմանը մասնակցում էր նաև ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Դա խոսում է այն մասին, որ Ռուսաստանը խաղաղության ու ամուր անվտանգության է ձգտում Հարավային Կովկասում»,- ասել է ՀՀ նախագահը:

Սարգսյանը վստահաբար ասել է, որ ռուս նախագահի հետ այսօրվա հանդիպումը մեծ լումա կդառնա երկկողմ հարաբերությունների զարգացման մեջ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին: