487.19
+0.52
519.34
-1.15
8.11
-0.11
-8
Եղանակը Երևանում
Հայ
Ցյուրիխում հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման ընթացքում Թուրքիան ստուգեց Հայաստանի ամրությունը
16:51
12 Հոկտեմբերի 2009

Թուրքիայի կողմից հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման ձգձգումը ստեղծված իրավիճակում Հայաստանին ստուգելու նպատակ ուներ, կարծում է Ազգային ու ռազմավարական հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Ռիչարդ Գիրագոսյանը:

Հայաստանն ու Թուրքիան հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրեցին դիվանագիտական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունները: Ստորագրման արարողությանը ներկա էին Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովը, Հիլարի Քլինթոնը և Բեռնար Քուշները, ինչպես նաև Եվրոպական միասնական արտաքին և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Խավիեր Սոլանան:

«Թուրքիայի մեղքով արձանագրությունների ստորագրման ձգձգումը ի հայտ բերեց Հայաստանի հետ խաղեր խաղալու և ամեն հարմար առիթով նրան նոր պայմաններ ներկայացնելու թուրքական ռազմավարությունը: Տվյալ ռազմավարությունը ստեղծված իրավիճակում Հայաստանին ստուգելու և վերջինի արձագանքը տեսնելու նպատակ ուներ»,- երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Գիրագոսյանը:  

Նրա խոսքերով, տվյալ թեստը նախատեսված էր նաև միջազգային հանրության արձագանքը տեսնելու համար:

Հարաբերությունների կարգավորման մասին հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը ձգձգելու պատճառն այն էր, որ Հայաստանը համաձայն չէր Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուի վերջնական ելույթի մի շարք կետերի հետ: Մասնավորապես, ելույթում ընդգրկված էին Լեռնային Ղարաբաղին վերաբերող դրույթներ:  

Միևնույն ժամանակ Գիրագոսյանը նշեց, որ տվյալ ստուգումը Թուրքիայի կողմից տապալվեց, քանի որ հայկական պատվիրակությունը հայտարարեց, որ պատրաստ է ետ կանգնել փաստաթղթերի ստորագրումից:

«Այս գործընթացը Հայաստանի համար լավ դաս եղավ, թե այսուհետ ինչպես է պետք վարվել Թուրքիայի հետ»,- ասաց Գիրակոսյանը:

Քաղաքագետը նշեց, որ Ղարաբաղի հարցը թուրքական ԱԳՆ ղեկավարի ելույթի տեքստում ընդգրկելու փորձը հիասթափեցրեց ԱՄՆ-ի և Շվեյցարիայի ներկայացուցիչներին, քանի որ նրանք չգիտեին Թուրքիայի կողմից վերջին րոպեներին պատրաստած խորամանկության մասին:

Գիրագոսյանն ընդգծեց, որ ստեղծված իրավիճակում ԱՄՆ-ն ու Շվեյցարիան են օգնության հասել հայկական պատվիրակությանը:

Փաստաթղթերի ստորագրումից առաջ ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ, ով հաստատել է Միացյալ նահանգների անվերապահ աջակցությունը Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը:

Հայաստանի և Թուրքիայի միջև բարդ հարաբերությունների պատճառը, մասնավորապես, Ղարաբաղյան խնդրում Անկարայի՝ ադրբեջանական կողմին աջակցնելն է, ինչպես նաև Թուրքիայի սուր արձագանքը 1915 թ.-ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին:-0-  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին: