486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-6
Եղանակը Երևանում
Հայ
Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո թուրքական խորհրդարանում կարող են նոր մարտահրավերներ ի հայտ գալ. քաղաքագետ
16:39
12 Հոկտեմբերի 2009

Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո թուրքական խորհրդարանում, ի տարբերություն, հայկականի, կարող են նոր մարտահրավերներ առաջանալ, կարծում է Ազգային և ռազմավարական ուսումնասիրությունների հայկական կենտրոնի տնօրեն Ռիչարդ Գիրագոսյանը:

Հայաստանն ու Թուրքիան հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրեցին դիվանագիտական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունները: Ստորագրման արարողությանը ներկա էին Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովը, Հիլարի Քլինթոնը և Բեռնար Քուշները, ինչպես նաև Եվրոպական միասնական արտաքին և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Խավիեր Սոլանան:

«Օրինակ, թուրքական խորհրդարանը կարող է երկարաձգել արձանգրությունների վավերացումը մինչև հաջորդ տարեսկիզբ»,- երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Գիրագոսյանը:

Դրա պատճառն, ըստ նրա, այն է, որ Թուրքիան գիտակցում է, որ հենց  արձանագրությունները վավերացվեն, հայ-թուրքական սահմանը պետք է բացվի հաշվված օրերի ընթացքում:

Գիրագոսյանը նշեց, որ Թուրքիան կմեծացնի իր ուժերը մինչև 2010 թվականի ապրիլը ներառյալ, երբ հայերը կնշեն Օսմանյան կայսրությունում 1915 թվականին տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը:

Քաղաքագետը կարծում է, որ արձանագրությունները ստորագրվել են կողմերի ուժերի անհամատեղելիության պայմաններում, և Թուրքիան ընկալում է Հայաստանի կողմից արձանագրությունների ստորագրումը որպես Հայաստանի թուլացում։

Այս կապակցությամբ Գիրագոսյանը լիովին հավանական է համարում Հայաստանի համար անընդունելի նախապայմաններ առաջադրելու թուրքական քաղաքականության շարունակությունը: Ըստ նրա, դրա վկայությունն է այն փաստը, որ արձանագրությունների ստորագրումից ճիշտ մեկ օր անց Թուրքիայի վարչապետ Էրդողանն ասաց, որ առանց ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում առաջընթացի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հետագա քայլերն ավելի դժվար կլինեն:

Գիրագոսյանը նաև նշեց Ադրբեջանի բացասական արձագանքը Ցյուրիխում ստորագրված փաստաթղթերի նկատմամբ։ Նա հիշեցրեց, որ նախօրեին Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել, որում նշվում էր, որ Թուրքիան չպետք է դիվանագիտական հարաբերություններ հաստատի Հայաստանի հետ, մինչև չլուծվի ղարաբաղյան հարցը։

«Հայաստանը պետք է Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից ավելի կոշտ պահանջների և ամրությունը ստուգելու ավելի ագրեսիվ փորձերի սպասի։ Միաժամանակ արժե սպասել նոր խնդիրների Ադրբեջանի և Թուրքիայի միջև»,- ընդգծեց Գիրագոսյանը՝ նշելով, որ Հայաստանը պետք է իր դիվանագիտական ռազմավարությունն ուղղի թուրքական սպառնալիքների դիվանագիտության դեմ և կոշտ դիրքորոշում զբաղեցնի որպես Թուրքիայի կողմից պահանջների քաղաքականության պատասխան։

«Օրինակ, Հայաստանի նախագահը պետք է պարզաբանի, որ ինքը չի մեկնի Թուրքիա ֆուտբոլային հանդիպման, եթե Թուրքիան շարունակի խաղալ այս խաղերը»,- ասաց Գիրագոսյանը։

Բացի այդ, նրա խոսքերով, Հայաստանի խորհրդարանը պետք է վավերացման գործընթացը կապի թուրքական խորհրդարանի գործողությունների հետ։

«Եթե Թուրքիան երկարաձգի այս գործընթացը, նույն կերպ պետք է վարվի նաև Հայաստանը։ Եթե Թուրքիան Լեռնային Ղարաբաղի հետ կապված պահանջներ ներկայացնի Հայաստանին, ապա Հայաստանը կարող է պահանջել Կիպրոսի խնդրի լուծումը, ինչը երբեք չի արել»,- պարզաբանեց քաղաքագետը։

Նա մատնանշեց նաև այն, որ արձանագրություններում որևէ տեղ նշված չեն պատժամիջոցներ՝ փաստաթղթի դրույթները կողմերից մեկի խախտման դեպքում։ «Դա նշանակում է, որ Թուրքիային ոչինչ չի խանգարում փակել սահմանը դրա բացումից հետո»,- ասաց Գիրագոսյանը։

Հայաստանի և Թուրքիայի միջև բարդ հարաբերությունների պատճառը, մասնավորապես, Ղարաբաղյան խնդրում Անկարայի՝ ադրբեջանական կողմին աջակցնելն է, ինչպես նաև Թուրքիայի սուր արձագանքը 1915 թ.-ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին:-0-  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: