483.82
-0.09
522.04
-3.39
8.49
+0.01
+14
Եղանակը Երևանում
Հայ
ԱՄՀ-ն բարձր է գնահատել համագործակցությունը Հայաստանի հետ
14:56
12 Հոկտեմբերի 2009

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/.  Նախագահ Սերժ Սարգսյանի և Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրենների՝ նախօրեին կայացած հանդիպման ընթացքում կողմերը Հայաստանի կառավարության ու միջազգային ֆինանսական այս կառույցի փոխգործակցությունը գնահատել են գերազանց:

«Հիմնադրամի պաշտոնյաներն ընդգծել են, որ Հայաստանը լավագույնս է դրսևորվել իր պարտավորությունները կատարելիս»,- երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին պետության ղեկավարի մամուլի ծառայությունից:

Կարևորելով ԱՄՀ ֆինանսական և խորհրդատվական աջակցությունը մեր երկրին` նախագահ Սարգսյանը նշել է, որ անկախությունից ի վեր Հայաստանի տնտեսական հաջողություններում մեծ է նաև հիմնադրամի ներդրումը: Նա հույս է հայտնել, որ ԱՄՀ-ն կշարունակի աջակցությունը, իսկ Հայաստանը պատրաստ է շարունակել բարեփոխումներն ու ընդլայնել համագործակցությունը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամի հարուցած խնդիրների մասին: Նախագահ Սարգսյանը ներկայացրել է տնտեսության ներկա վիճակը, խոսել ճգնաժամի ազդեցության և հետևանքների հաղթահարման ուղղությամբ գործադրվող ջանքերի մասին:

Նշելով, որ դժվարին, բայց անհրաժեշտ որոշումներ են կայացվել, երկրի ղեկավարն ասել է, որ արվում է հնարավորը` արդյունավետ օգտագործվելու առկա կարողություններն ու ֆինանսական ռեսուրսները:

Կողմերը կարևորել են տնտեսության դիվերսիֆիկացիայի, կառուցվածքային բարեփոխումների, գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ շարունակական և հետևողական աշխատանքը:

Հիմնադրամի պաշտոնյաները վստահեցրել են, որ ֆինանսական այս կառույցը պատրաստ է հետայսու ևս հնարավորինս օժանդակել Հայաստանի առջև ծառացած խնդիրների հաղթահարմանը:

Հյուրերի խնդրանքով՝ երկրի ղեկավարը ներկայացրել է նաև հայ-թուրքական երկխոսության վերջին զարգացումները:

 

Հիմնադրամի գործադիր տնօրենները նշել են, որ ԱՄՀ մշտապես կողմ է եղել բաց սահմաններին: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։