478.38
-0.01
573.43
+2.18
8.23
-0.08
+22
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ԱԳ նախարարը չի բացառում այս տարի հայ-թուրքական սահմանի բացման հնարավորությունը
13:24
12 Հոկտեմբերի 2009
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում արդեն այս տարի հայ-թուրքական սահմանի բացման հնարավորությունը:

«Ես ոչինչ չէի բացառի: Ամեն ինչ հնարավոր է: Դա կախված է նրանից, թե ինչպես կողմերը կհարգեն պայմանավորվածությունները և առաջ կընթանան: Հայաստանը միշտ հարգել և հարգում է այլ երկրների հետ ձեռք բերված պայմանավորվածությունները», - ասել է նա ռուսական «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում:

Հոկտեմբերի 10-ին Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Ահմեդ Դավութօղլուն Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Ստորագրումից հետո դրանք պետք է հավանության արժանան երկու երկրների խորհրդարանների կողմից։

«Փետրվարին արձանագրությունների շուրջ ընթացող բանակցություններն ավարտվեցին, իսկ ապրիլի 2-ին դրանք նախաստորագրվեցին: Օգոստոսի 31-ին Երևանն ու Անկարան հայտարարեցին, որ վեց շաբաթվա ընթացքում կանցկացնեն ներքին խորհրակցություններ, որպեսզի ստորագրեն արձանագրությունները և հետագայում վավերացնեն դրանք», - ասել է նա:

Խոսելով փաստաթղթերի վավերացման ժամկետների մասին՝ ՀՀ ԱԳ նախարարն ասել է, որ դա կախված է խորհրդարաններից:

«Դա պետք է նրանք որոշեն: Սակայն մենք խելամիտ ժամկետների հույս ունենք», - ընդգծել է նա:

Պատասխանելով այն հարցին, թե կգնա՞, արդյոք, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Թուրքիա՝ ֆուտբոլային հանդիպումը դիտելու՝ Նալբանդյանը նշել է, որ «ավելի վաղ մեր նախագահը հայտարարում էր, որ ինքը կգնա, եթե մեր սահմանը բաց լինի կամ մենք լինենք դրա նախաշեմին»:

Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Ցյուրիխի համալսարանի պատմական ֆակուլտետի շենքում՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի, Հիլարի Քլինթոնի և Բեռնար Քուշների, ինչպես նաև Եվրամիության ընդհանուր  արտաքին քաղաքականության և անվտանգության բարձր ներկայացուցիչ Խավիեր Սոլանայի ներկայությամբ:

Հայ-թուրքական սահմանը փակ է 1993 թ.-ին պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ: Երկու եկրների միջև բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով, որոնք կապված են, մասնավորապես, Անկարայի՝ ադրբեջանական դիրքորոշման պաշտպանությամբ ղարաբաղյան հարցում, ինչպես նաև Թուրքիայի սուր արձագանքի հետ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ կապված։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ:
19:08
13 Սեպտեմբերի 2017
Չեխիան Հայաստանի կարևոր գործընկերն է. նախագահ
Հայաստանի նախագահը չորեքշաբթի լսել է Չեխիայի և Սլովակիայի հանրապետություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանի զեկույցը:
19:57
11 Սեպտեմբերի 2017
Էդվարդ Նալբանդյանն իր վրացի գործընկերոջը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ընթացքը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ընդունեց Վրաստանի փոխվարչապետ, արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեին: