478.23
-0.15
574.4
+0.97
8.26
+0.03
+32
Եղանակը Երևանում
Հայ
Հարավկովկասյան երկաթուղու և վրացական երկաթուղու ղեկավարները համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու պատրաստակամություն են հայտնել
12:51
12 Հոկտեմբերի 2009

Հոկտեմբերի 9-10-ը աշխատանքային այցով «ՀԿԵ» ՓԲԸ-ում էին գտնվում «Վրացական երկաթուղի» ՍՊԸ-ի մի խումբ մասնագետներ՝ ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Իրակլի Էզուգբայայի գլխավորությամբ, հաղորդում է ՀԿԵ մամուլի ծառայությունը:

Հանդիպման ընթացքում ընկերությունների ղեկավարները քննարկել են միասնական տեխնոլոգիաների և համագործակցության հիման վրա տրանսպորտային ծառայությունների որակի բարձրացման հարցերը:

Կողմերը հատուկ ուշադրության են արժանացրել վագոնների պարկի աշխատանքի, սակագնային քաղաքականության համակարգման արդյունավետության հարցերը: Երկու ընկերությունների ներկայացուցիչներն ամփոփել են ամառային ուղևորափոխադրումների, մասնավորապես, Երևան-Բաթումի-Երևան ուղղության արդյունքները՝ բարձր գնահատելով ինչպես հայկական, այնպես էլ վրացական կողմի աշխատանքը: Այս կապակցությամբ քննարկվել են ԱՍՈՒ-Էքսպրեսի կիրառման հեռանկարները, որն արդեն 2010 թ.-ի ամառային ուղևորափոխադրումների ժամանակ թույլ կտա ներդնել ինտերնետի միջոցով տոմսերի ամրագրման համակարգը՝ նման կերպ բարձրացնելով ուղևորային ծառայությունների մակարդակը:

Այցի շրջանակներում «Վրացական երկաթուղի» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Իրակլի Էզուգբայան այցելեց Այրում սահմանամերձ կայարան, որը վերջերս արդիականացվել է և աշխատում է նոր տեղեկատվական տեխնոլոգիաների հիման վրա: Էզուգբային «ՀԿԵ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Շևքեթ Շայդուլլինի հետ միասին այցելեց նաև ՀԿԵ-ի առանձին ձեռնարկություններ, ինչպես նաև գլխավոր դիսպետչերական կենտրոն, որտեղ ծանոթացավ վերջերս ներդրված ավտոմատացված փոխադրումների կառավարման համակարգին:

Ընկերության ղեկավարները կարևորեցին փորձի և տեղեկատվության փոխանակումը՝ համագործակցության հետագա խորացման, ինչպես նաև երկու կողմերի համար հավասար մատչելիության և մրցակցության նպատակով: Շևքեթ Շայդուլլինի և Իրակլի Էզուգբայիայի կարծիքով՝ եկել է ժամանակը, որպեսզի երկու ընկերությունների միջև հարաբերությունները տեղափոխվեն տրանսպորտային ծառայությունների որակի բարձրացման նոր մակարդակ:

Հայկական երկաթուղիների» կոնցեսիոն կառավարումն իրականացնում է «ՀԿԵ» ՓԲԸ-ն՝ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ հարյուրտոկոսանոց դուստրը։ ՀԿԵ-ն իր բալանսում ընդունել ՀԵՈՒ շարժակակազմը 2008թ. հունիսի մեկից՝  «Հայկական երկաթուղիներ» պետական ՓԲԸ-ն 30 տարի ժամկետով փոխանցման, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով 2008թ. փետրվարի 13-ի կոնցեսիոն պայմանագրին համապատասխան։-0- 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: