482.84
+0.58
521.61
+4.72
7.62
+0.05
-7
Եղանակը Երևանում
Հայ
Ցյուրիխի արձանագրությունների ստորագրումը հղի է բացասական հետևանքներով Թուրքիայի համար. փորձագետ
12:38
12 Հոկտեմբերի 2009

«Հայկական ցատկը» կամ հոկտեմբերի 10-ի երեկոյան Ցյուրիխում Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման մասին փաստաթղթերի ստորագրումը հղի է բացասական հետևանքներով Անկարայի համար, կարծում է Միջազգային հարաբերությունների և ռազմավարական վերլուծության թուրքական կենտրոնի (ԹՈՒՐՔՍԱՄ) նախագահ Սինան Օհանը:

Շաբաթ օրը Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարները Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»:

Ներկայումս Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։ Թուրքիան երկկողմ հարաբերությունների հաստատաման համար առաջ է քաշում մի շարք նախապայմաններ, մասնավորապես, Հայաստանի կողմից Օսմանյան Թուրքիայում 1915թ.  իրագործված Եղեռնի ճանաչմանն ուղղված ջանքերից հրաժարվելը և ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը` հօգուտ Ադրբեջանի: Պաշտոնական Երևանն իր հերթին հայտարարում է, որ պատրաստ է հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ՝ առանց նախապայմանների։ 

«Հայկական ցատկը», անկասկած, վերջին տարիների Թուրքիայի իրականացրած արտաքին-քաղաքական կարևորագույն նախաձեռնություններից է, որն իրականացվել է արտասահմանի ճնշմամբ և աջակցությամբ: Այդ նախաձեռնության կարևորության մասին վկայում է փաստաթղթերի ստորագրման արարողության ժամանակ լայն միջազգային ներկայացուցչության ներկայությունը», - ասել է ԹՈՒՐՔՍԱՄ-ի նախագահը «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում:

Թուրքիայի և Հայաստանի միջև գրեթե մեկ դար տևած օտարությանը վերջ դրած արարողությանը մասնակցել են Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, Ֆրանսիայի և Սլովենիայի արտգործնախարարներ Բեռնար Քուշներն ու Սամուել Ժբոգարը, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, ինչպես նաև ԵՄ գերագուն ներկայացուցիչ Խավիեր Սոլանան: Երկու երկրների միջև առաջած օտարության հիմքում Օսմանյան կայսրությունում 1915 թ.-ին տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների շուրջ առկա վեճերն են, երբ սպանվել էր գրեթե 1,5 միլիոն հայ:

ՕԲԱՄԱՆ ՃՆՇԵՑ, ԱՆԿԱՐԱՅՈՒՄ ՏԵՂԻ՞ ՏՎԵՑԻՆ

Մինչ վերջերս կոնֆիդենցիալ համարվող հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված բանակցությունները մեկնարկեցին 2007 թ.-ին Շվեյցարիայում, և մինչև այս տարվա ապրիլ այդ բանակցությունների մասին տեղեկատվությունը բավականին աղքատիկ էր: Ամեն ինչ սկսվեց սրընթաց փոխվել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի՝ Թուրքիա կատարած այցից հետո, ով ապրիլի 6-ին ելույթ ունենալով Թուրքիայի խորհրդարանում՝ ոչ երկիմաստ կերպով հասկացրեց Անկարային՝ կամ «հայկական ցատկի» մեկնարկ, կամ Վաշինգտոնի կողմից «Հայոց ցեղասպանության» ճանաչում, նշել է գործակալության զրուցակիցը:

«Բանակցությունների առաջին արդյունքը չսպասեցրեց. ապրիլի 23-ին հրապարակվեց կարգավորման գործընթացի «ճանապարհային քարտեզը», որը նախատեսում է երկկողմ փաստաթղթերի ստորագրում և դրանց հիման վրա դիվանագիտական հարաբերությունների հաստատում և սահմանների բացում», - ասել է ԹՈՒՐՔՍԱՄ-ի նախագահը:

Նրա կարծիքով՝ ի տարբերություն Հայաստանի և Ադրբեջանի, որտեղ «ճանապարհային քարտեզը» ոչ միանշանակ արձագանք ունեցավ, Թուրքիայում, իշխող կուսակցության գերիշխող դիրքի շնորհիվ, «փաստորեն անտեսվեցին ընդդիմության և հասարակության կարծիքները»: «Միաժամանակ Թուրքիայում գործում են բազմաթիվ հասարակական կազմակերպություններ, իսկ երկրում բնակվում է շուրջ 2 միլիոն ադրբեջանցի», - նշել է Օհանը:

«Այսպիսով՝ արձանագրությունները ստորագրված են, իսկ բանակցային գործընթացն արդեն ետևում է: Խնդիրն այն է, թե ինչպես է Թուրքիան պաշտպանելու Ադրբեջանի շահերը, ինչպիսի երաշխիքներ նա կներկայացնի այդ երկրին», - ասել է Օհանը՝ զգուշացնելով Անկարային սպասվող ռիսկերի մասին:

«ՀԱՅԿԱԿԱՆ ՑԱՏԿԻ» ԱՆՈՐՈՇՈՒԹՅՈՒՆԸ

«Թուրքիան «Հայկական ցատկը» մշակելիս կառուցեց մի քաղաքականություն, որը չի բխում իր նախաձեռնությունից: Դրա հիմնական տրամաբանությունը հանգում է այն թեզին, ըստ որի՝ Ռուսաստանն ու Հայաստանը Թուրքիային զուգահեռ կուրս են անցկացնելու, և բոլոր երկրները հանդես կգան խնդրի շուտափույթ լուծման օգտին: Սակայն թեզն իր մեջ մեծ քանակով ռիսկեր է պարունակում», - կարծում է զրուցակիցը:

Նախևառաջ, «արձանագրությունների ստորագրումը և Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը չի վերացնի Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ ակնարկները: Բացի այդ, նույնիսկ եթե Երևանը հրաժարվի իր պահանջներից, ողջ աշխարհի հայկական սփյուռքը կշարունակի պնդել իր դիրքորոշումը: Չի կարելի բացառել, որ Հայաստանի վարչակազմի և սփյուռքի միջև այս հարցի շուրջ կարող են «լիազորությունները» բաժանավել», - կարծում է ԹՈՒՐՔՍԱՄ-ի նախագահը:

«Թուրքիայի իշխանությունները քաղաքականություն են վարում՝ հենվելով մեզ համար անհայտ գործոնների վրա: Սակայն այն ամբողջովին կառուցված է Հայաստանի և Ռուսաստանի գթասրտության վրա, և եթե ամեն ինչ չընթանա ծրագրված լավատեսական սցենարով, ապա Անկարան անելանելի վիճակում կհայտնվի», - համոզված է գործակալության զրուցակիցը:

«Թուրքիան չկարողացավ արձանագրություններում արտացոլել Ղարաբաղից հայկական զորքերի դուրսբերման պայմանները, սակայն, միաժամանակ, փաստորեն մշակեց խորհրդարանում փաստաթղթերի քննարկման ձգձգման երաշխիքների մեխանիզմը: Միաժամանակ չարժե մոռանալ, որ խորհրդարանում արձանագրությունների ճանաչման ձգձգումը կհանգեցնի Անկարայի վրա արտասահմանից իրականացվող ճնշման աճի, և սա շատ լուրջ հարց է», - կարծում է թուրքական հասարակական կազմակերպության ղեկավարը:

Գործակալության զրուցակցի կարծիքով՝ Հայաստանը, ամենայն հավանականությամբ, դուրս չի բերի զորքը Լեռնային Ղարաբաղից մինչև 2010 թ.-ի ապրիլը, երբ աշխարհում հերթական անգամ կնշվի «Հայոց ցեղասպանության» տարելիցը:

«Իմ կարծիքով՝ Երևանում կարծում են, որ մինչ այդ ցեղասպանության ճանաչման հարցում Թուրքիայի վրա գործադրվող ճնշումը կուժեղանան, և Ցյուրիխում ստորագրված արձանագրությունները կընդունվեն Թուրքիայի խորհրդարանի կողմից: Իրադարձությունների նման զարգացման լույսի ներքո Թուրքիան կհայտնվի ցեղասպանության ճանաչման և խորհրդարանի կողմից արձանագրությունների ընդունման այլընտրանքի առջև: Ստորագրված փաստաթղթերը հավանության արժանացնելու հավանականությունը բարձր է, սակայն այդ դեպքում կարող ենք կորցնել Ադրբեջանը», - չի կասկածում թուրք քաղաքագետը:

«Հայկական ցատկը» ամենաբարձր աստիճանում Թուրքիայի արտաքին-քաղաքական ռիսկային նախաձեռնությունն է, որին աջակցեցին գրեթե բոլոր պետությունները: Սակայն անհրաժեշտ է ելնել նրանից, որ Հայաստանը համաշխարհային քաղաքականության մեջ չունի այն պետության հեղինակությունը, որին կարելի է վստահել», - նշել է գործակալության զրուցակիցը:

«Դատելով ԶԼՄ-ների և Թուրքիայի կառավարության տեղեկություններից՝ այստեղ արդեն վաղուց ապրում են տոնական մթնոլորտում: Սակայն չի կարելի բացառել, որ այդ երազը երկար չի տևի», - փաստել է նա:

ՍԱՀՄԱՆԸ՝ ՂԱՐԱԲԱՂԻ ՓՈԽԱՐԵ՞Ն

Թուրքիայի ղեկավարությունը հետևողական քաղաքականություն է վարում Հայաստայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում, և դա նախորդ կիրակի կրկին հասկացրեց վարչապետ Թայիպ Էրդողանը:

Կողմ արտահայտվելով Հայաստանի հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատմանը՝ նա, միաժամանակակ, հայտարարեց, որ Թուրքիան չի բացի Հայաստանի հետ սահմանը մինչև չկարգավորվի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը:

«Մենք անկեղծ ցանկանում ենք կարգավորել խնդիրները Հայաստանի հետ բանակցությունների միջոցով, ինչը լայն հնարավորություններ կստեղծի երկու երկրների ժողովուրդների միջև բոլոր ոլորտներում համագործակցելու համար», - ասել է Էրդողանը լրագրողներին հատուկ մամուլի ասուլիսի ժամանակ:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի նախաձեռնած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություներ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան:--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին: