483.91
-0.09
525.43
-0.58
8.48
-0.04
+3
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում մեկնարկել է ՆԱՏՕ-ի շաբաթը
11:56
12 Հոկտեմբերի 2009

Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակներում երկուշաբթի Երևանում մեկարկեց ՆԱՏՕ-ի շաբաթը, երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունից։

 

Հաղորդագրության համաձայն՝ շաբաթը, որը կտևի մինչև հոկտեմբերի 16-ը,  անցկացվում է երրրորդ անգամ։ Միջոցառման ընթացքում նախատեսվում են դաշինքի ներկայացուցիչների այցեր Երևան, կկազմակերպվեն հանդիպումներ, միջազգային համաժողով, հայ խաղաղապահներին նվիրված լուսանկարչական ցուցահանդես, Երևան-Պրիշտինա հեռուստակամուրջ:

 

«ՆԱՏՕ-ի շաբաթը ՀՀ ԱԳԳԾ-ի շրջանակներում Հայաստանի կողմից այս տարի իրականացվող կարևորագույն միջոցառումներից մեկն է և նպատակ ունի Հայաստանի հասարակությանը ներկայացնել Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության հիմնական ուղղությունները, Դաշինքի գործունեության ժամանակակից նկարագիրը և բովանդակությունը».- ասվում է հաղորդագրության մեջ։

Հայաստանում ՆԱՏՕ-ի շաբաթվա շրջանակներում կանցկացվեն մի շարք միջոցառումներ, այդ թվում՝ «ՆԱՏՕ-ի նոր ռազմավարական հայեցակարգը» խորագրով միջազգային համաժողով, «ՆԱՏՕ-ի և ԵՄ դերը Հայաստանում և Հարավային Կովկասում կայունության ապահովման հարցում» համաժողով, հայ խաղաղապահներին նվիրված լուսանկարչական ցուցահանդես, դասախոսություններ Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության վերաբերյալ,  Երևան-Պրիշտինա հեռուստակամուրջ՝ Կոսովոյում հայ խաղաղապահ գումարտակի զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների համար, ISAF վերաբերյալ ֆիլմի ցուցադրում և վիդեո-կոնֆերանս ՆԱՏՕ-ի պաշտոնյայի հետ:--0--

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։