484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+18
Եղանակը Երևանում
Հայ
Մեդվեդևն ու Սարգսյանը կքննարկեն տնտեսական և ռազմատեխնիկական համագործակցությունը
11:34
12 Հոկտեմբերի 2009

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանի և Հայաստանի նախագահներ Դմիտրի Մեդվեդևն ու Սերժ Սարգսյանը երկուշաբթի Մոսկվայում կքննարկեն տնտեսական և ռազմատեխնիկական համագործակցությունը, էներգետիկայի ոլորտում խոշոր նախագծերի իրագործման հեռանկարները, ինչպես նաև փոխգործակցությունը ՀԱՊԿ-ում և ԵվրԱզԷս-ում:

Սարգսյանը ՌԴ նախագահի հրավերով հոկտեմբերի 12-ին կայցելի Մոսկվա:

«Բարձր մակարդակով կանոնավոր վստահելի քաղաքական երկխոսությունը դինամիկա է հաղորդում ռուս-հայկական գործընկերությանը: Այս հանդիպումը ընթացիկ տարում երկու պետությունների ղեկավարների միջև տեղի ունեցող արդեն յոթերորդ հանդիպումն է: Այս հանդիպման ընթացքում երկրների ղեկավարները կկարողանան ընդհանուր առմամբ քննարկել ռուս-հայկական հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ, այդ թվում նաև՝ փոխշահավետ առևտրատնտեսական համագործակցության հետագա զարգացմանը, միջտարածաշրջանային փոխգործակցության ամրապնդմանը, էներգետիկ, ռազմատեխնիկական ոլորտում համատեղ խոշոր նախագծերի իրագործման հեռանկարներին, տարածաշրջանային կազմակերպություններում, ԱՊՀ-ում (հոկտեմբերի 9-ին Քիշնևում կայացած գագաթնաժողովի համատեքստում), ՀԱՊԿ-ում, ԵվրԱզԷՍ-ում փոխգործակցության վերաբերող հարցեր, ինչպես նաև մի շարք հրատապ միջազգային թեմաներզ », - լրագրողներին ասել է Կրեմլի աղբյուրը:

Նրա խոսքերով՝ չնայած համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ազդեցությանը՝ Ռուսաստանը պահպանում է Հայաստանի առաջատար արտաքին-տնտեսական գործընկերոջ դիրքերը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ապրանքաշրջանառության որոշակի նվազման դեպքում (այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին փոխադարձ առևտրի ծավալը կազմել է 428,2 միլիոն դոլար, անկում 20.2 տոկոսով՝ 2008 թ.-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշի համեմատ) շարունակվում է համատեղ հեռանկարային ներդրումային նախագծերի աստիճանական իրականացումը:

Այս տարվա առաջին կիսամյակում Ռուսաստանի կողմից Հայաստանի տնտեսություն արված կապիտալի ներդրումը գերազանցել է 122 միլիոն դոլարը: 1991 թ.-ից ի վեր կուտակված ռուսական ներդրումները հասնում են մոտավորապես 3,2 միլիարդ դոլարի՝ կազմելով երկրում բոլոր օտարերկրյա կապիտալի ներդրումների գրեթե կեսը: Ռուսական կապիտալի ներդրման հիմնական ոլորտներն են հայկական ազգային տնտեսության էներգետիկական, բանկային, հեռահաղորդակցական, լեռնամետաղագործական և շինարարական հատվածները:

Ճգնաժամային սոցիալտնտեսական իրողությունների հաղթահարման նպատակով հայ գործընկերներին ֆինանսական օգնություն ցուցաբերելու համար հունիսին Երևանին տրամադրվեց 500 միլին դոլարի ռուսական պետական ֆինանսական վարկ: Առևտրատնտեսական փոխգործակցության զարգացման հեռանկարները ծրագրված է քննարկել Յարոսլավում կայանալիք Տնտեսական համագործակցության երկկողմ միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստի ընթացքում:

Հայկական շուկայում հաջողությամբ գործում են ռուսական այնպիսի խոշոր ընկերություններ, ինչպիսիք են «Գազպրոմ» ԲԲԸ-ն, «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ՓԲԸ-ն, «Բանկ ՎՏԲ» ԲԲԸ-ն, «Ռոսիյսկիյ ալյումինիյ» ԲԲԸ-ն, «Վիմպելկոմ» ԲԲԸ-ն, «ՌԵ» ԲԲԸ-ն, «Մոբիլնիյե ՏելեՍիստեմի» ԲԲԸ-ն։

Հետևողական միջոցառումներ են ձեռնարկվում Հայաստանի հետ տրանսպորտային հաղորդակցության բարելավման նպատակով: 2008 թ.-ին, երբ հայկական երկաթուղին կոնցեսիոն կառավարման հանձնվեց «ՌԵՈՒ» ԲԲԸ-ին, սկսվեց դրա համալիր արդիականացումը: Ապահովվում է Կովկաս նավահանգիստ-Փոթի նավահանգիստ երկաթուղային լաստանավային փոխադրման կանոնավոր գործունեությունը:

ԱՊՀ տարածքում երկկողմ հիմքի վրա և բազմակողմ ինտեգրացիոն ձևաչափերի շրջանակներում իրականացված ռազմատեխնիկական փոխգործակցությունը լուրջ կայունացնող ազդեցություն է ունենում Անդրկովկասի իրավիճակի վրա:

Այս կապակցությամբ Ռուսաստանի և Հայաստանի նախագահները կքննարկեն ՀԱՊԿ-ի գործունեությանը վերաբերող հարցերը, այդ թվում նաև՝ ՀԱՊԿ Արագ արձագանքման հավաքական ուժերի գործունեության թեման՝ Ղազախստանում այս տարվա հոկտեմբերին անցկացված ԱԱՀՈՒ-ի «Փոխգործակցություն-2009» զորավարժությունների համատեքստում:

Գլոբալ ճգնաժամային երևույթներին դիմակայելու մեխանիզմների մշակման և ներդրումային առաջընթացին աջակցություն ցուցաբերելու համատեքստում Մեդվեդևն ու Սարգսյանը կքննարկեն հոկտեմբերի 9-ին Քիշնևում կայացած ԱՊՀ գագաթնաժողովի արդյունքները, ինչպես նաև մտքեր կփոխանակեն Եվրասիական տնտեսական միության (Հայաստանը ԵվրԱզԷՍ-ում դիտորդի կարգավիճակ ունի)  շրջանակներում իրականացվող երկխոսության շուրջ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: