486.95
+0.14
513.34
-3.7
8.4
-0.03
-8
Եղանակը Երևանում
Հայ
Հայ-թուրքական կարգավորման հարցով ներազգային բանավեճը չպետք է հանգեցնի հայության պառակտմանը. ԱԳՆ
20:00
09 Հոկտեմբերի 2009

Հայ-թուրքական կարգավորման հարցով ներազգային բանավեճը չպետք է հանգեցնի հայության պառակտմանը, լրագրողներին ասաց ՀՀ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Շավարշ Քոչարյանը։

Նրա խոսքերով, ներազգային բանավեճը շատ կարևոր է և անհրաժեշտ: Բայց դա չպետք է անցնի այն սահմանը, որից հետո հայ ժողովուրդը կարող է կորցնել միասնականությունը:

«Հայության մասնատվածությունը Թուրքիայի ամենամեծ երազանքն է, սա պետք է գիտակցենք և այդ սահմանը չանցնենք: Օրինակ` անհարգալից վերաբերմունքը պետության խորհրդանիշների վերաբերյալ անընդունելի է»,- ասաց Քոչարյանը:

Նա նշեց, որ սփյուռքում շատ խորը պրոցեսներ են կատարվում` ճիշտ այնպես, ինչպես` Հայաստանում: Այս բանավեճի հիմքում, շատ ցավալի և զգայուն հարց է յուրաքանչյուր հայի համար, երկու մտածելակերպ կա:

«Մի մտածելակերպը մոտավորապես հետևյալն է. աշխարհում արագ փոփոխություններ են լինում, նաև` մեր տարածաշրջանում, լինում են վերադասավորումներ: Յուրաքանչյուրը փորձում է այդ վերադասավորումներում նվաճել առավելագույնը: Այս իրավիճակում, եթե մենք մեր ազգային հարցերը չլուծենք, մեր փոխարեն դա կանեն ուրիշները և կանեն մեր շահերի հաշվին»,-ասաց Քոչարյանը:

Նրա խոսքով, պետք է լինել ավելի պրագմատիկ, ազատվել կարծրատիպերից:

«Երկրորդ մտածելակերպը հետևյալն է. Թուրքիայի մոտեցումը հայկական հարցում այս հարյուրամյակի ընթացքում էապես փոփոխություններ չի կրել, նա շարունակում է կասեցնել Ցեղասպանության ճանաչումը և լծակներ ձեռք բերել Ղարաբաղի հարցում»,- ասաց Քոչարյանը՝ ընդգծելով, որ երկու մոտեցումներն էլ հիմնավորված են:

Նա հայտարարեց, որ առաջնորդվել միայն մեկով կամ մյուսով ճակատագրական սխալ կլիներ:

«Տվյալ պարագայում ընտրվել է մի գիծ, որը հաշվի է առնում երկուսն էլ: Նախագահը դրա մասին բաց հայտարարել է: Պետք է փորձել հասկանալ, թե ինչու է հենց այս գիծն ընտրվել, և ինչու է հենց դա ճիշտ տարբերակը»,- հավելեց նա։  

Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։

Երկու երկրների միջև բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով, որոնք կապված են, մասնավորապես, Անկարայի՝ ադրբեջանական դիրքորոշման պաշտպանությամբ ղարաբաղյան հարցում, ինչպես նաև Թուրքիայի սուր արձագանքի հետ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ կապված։

Հարաբերություններում առաջին տեղաշարժերը նկատվեցին 2008թ.-ի սեպտեմբերի 6-ին, երբ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով առաջին անգամ այցելեց Երևան՝ 2010թ.-ի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի և Թուրքիայի հավաքականների միջև ֆուտբոլային հանդիպումը դիտելու նպատակով։  Հանդիպման ավարտից հետո Թուրքիայի նախագահը հրավիրել է իր հայ գործընկերոջ Թուրքիա ներկա գտնվելու 2009 թ.- հոկտեմբերի 14-ին կայանալիք երկու երկրների ֆուտբոլի հավաքականների պատասխան խաղին:

Օգոստոսի 31-ին Թուրքիայի և Հայաստանի արտգործնախարարությունները, ինչպես նաև Շվեյցարիայի արտաքին գործերի դեպարտամենտը հայտարարեցին, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել քաղաքական խորհրդատվություններ սկսել բանակցությունների ընթացքում շվեյցարական միջնորդությամբ նախնական ստորագրած երկու արձանագրությունների` «Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրության» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրության» շուրջ»: Ներքաղաքական խորհրդատվությունները կավարտվեն վեց շաբաթվա ընթացքում, ինչից հետո երկու արձանագրություն կստորագրվի և կներկայացվի համապատասխան խորհրդարաններին վավերացման համար: –0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը: