486.22
+0.48
563.77
+1.96
8.2
-0.07
+12
Եղանակը Երևանում
Հայ
Եվրամիությունը խուսափում է տեղեկացնել իր գործընկեր-երկրներին ԵՄ-ում իրենց անդամակցության ապագայի մասին. փորձագետ
18:06
09 Հոկտեմբերի 2009

Եվրամիությունը խուսափում է հստակ հայտարարել այն մասին, որ գործընկեր-երկրների անդամակցությունը ԵՄ-ում չի լինելու, ուրբաթ իր զեկույցում տեղեկացրել է Միջազգային հարաբերությունների ֆիննական ինստիտուտի «Ռուսաստանը գլոբալ և տարածաշրջանային համատեքստում» հետազոտական ծրագրի տնօրեն Արկադի Մոշեսը:

«Գաղափարն այն մասին, որ կարելի է մշտապես առաջ քաշել միջանկյալ կարգավիճակներ, ենթակարգավիճակներ, փուլեր, ժամանակամիջոցներ և այլ հնարքներ, շատ ժամանակ ձեռնարկվում էր ԵՄ-ի կողմից՝ խուսափելով հայտարարել այն մասին, որ ԵՄ-ում անդամակցություն չի լինելու: Այսօր դա կամ արդեն ասվել է կամ, այնուամենայնիվ, հասկանալի է», - հայտարարել է Մոշեսը:

Նրա խոսքերով, հենց այն պատճառով, որ ԵՄ-ն այսօր պատրաստ չէ գործընկեր-երկրներին տրամադրել անդամակցության հեռանկար, ԵՄ-ն վերջապես սկսեց լուրջ վերաբերվել «ամեն ինչ, բացի ֆորմալ ինստիտուտներից» բանաձևին:

Մոշեսը թերահավատորեն գնահատեց «Արևելյան գործընկերություն» նախաձեռնության մասնակից-երկրների ԵՄ-ում անդամակցության հնարավորությունը՝ մեկնաբանելով ԵՄ-ի ընդլայնման վերաբերյալ բանակցությունների վերջին փուլն ու դրան ուղղված քաղաքականությունը:

««Արևելյան գործընկերություն» նախաձեռնության մասին ԵՄ-ի վերջին՝ մայիսյան փաստաթղթերն ուսումնասիրելիս ակնհայտ է դառնում, որ դրանք բավականին ուռճացված են, և առանց մուտքի արտոնագրի ռեժիմի ներդրման հեռանկարի մասին խոսք անգամ լինել չի կարող», - նշել է Մոշեսը:

Արևելյան գործընկերությունը Եվրամիության կողմից պաշտոնապես առաջարկվող նախագիծ է: Այն ներկայացրել է Լեհաստանի արտգործնախարարը՝ Շվեդիայի մասնակցությամբ 2008 թ.-ի մայիսի 26-ին կայացած Արտաքին հարաբերությունների խորհրդի ժամանակ: Նախագծի գլխավոր նպատակը ԵՄ-ի և նախկին ԽՍՀՄ 6 երկրների՝ Ուկրաինայի, Մոլդովայի, Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի և Բելառուսի մերձեցումն է:

Միաժամանակ Մոշեսն ընդգծել է, որ անհրաժեշտ է սպասել մինչև ավարտվի «ԵՄ-ում ասոցացված անդամակցության» մասին բանակցային փուլը:

Միաժամանակ Մոշեսը բացասում է «Արևելյան գործընկերություն» նախաձեռնության մեջ Թուրքիայի մուտք գործելու հավանականությունը:

«Համոզված եմ, որ եթե նույնիսկ Թուրքիային առաջարկեին մուտք գործել «Արևելյան գործընկերություն» ծրագիր, նա կհրաժարվեր», - ասել է Մոշեսը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։