485.92
+0.24
514.49
-2.52
8.16
-0.01
-7
Եղանակը Երևանում
Հայ
Իսպանացիների մարզիչը Հայաստանի և Բոսնիայի հետ ընտրական հանդիպումներին կանչված բոլոր խաղացողներին խաղալու հնարավորություն կտա
16:43
09 Հոկտեմբերի 2009

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն Հայաստանի և Բոսնիայի հետ 2010 թ.-ի Աշխարհի առաջնության ընտրական հանդիպումներին կանչված բոլոր խաղացողներին խաղալու հնարավորություն կտա։

«Մենք 24 խաղացող ենք կանչել այս խաղերին, և շատ հավանական է, որ թիմը, որը չորեքշաբթի խաղա Բոսնիայի հավաքականի հետ, արմատապես տարբերվի այն թիմից, որը վաղը կխաղա Հայաստանի հետ»,- ուրբաթ Երևանում նա հայտնեց լրագրողներին։

Դել Բոսկեն հավելեց, որ հաշվի առնելով այն, որ Իսպանիան արդեն անցել է ընտրական փուլը, նա ծանրաբեռնվածությունը կբաշխի խաղացողների միջև, և մի մասին հանգստանալու հանրավորություն կտա, սակայն ընդգծեց, որ թիմն այս խաղերին կպահպանի իր խաղաոճը։  

«Ամենագլխավորը խաղացողների անունները չէ, այլ խաղաոճը։ Նրանք պետք է խաղան միևնույն ոճով, որպեսզի հաղթեն, և որպեսզի ես հանգիստ լինեմ, որ կհաղթեն»,- նշեց նա։

Հայաստանի և Իսպանիայի հավաքականների հանդիպումը կկայանա հոկտեմբերի 10-ին տեղական ժամանակով 21։00-ին Երևանի Վազգեն Մանուկյանի անվ. Հանրապետական մարզադաշտում։

Հայաստանի և Իսպանիայի հավաքականների կողքին եվրոպական գոտու հինգերորդ ընտրական խմբում ընդգրկված են Թուրքիայի, Բելգիայի, Բոսնիա և Հերցեգովինայի ու Էստոնիայի հավաքականները։ 

Իսպանիայի հավաքականը 100 տոկոսանոց արդյունքով (ութ հաղթանակ ութ խաղում) ապահովել է իր ելքը աշխարհի առաջնության երափակիչ փուլ։ Հայ ֆուտբոլիստները 4 միավորով եզրափակում են մրցաշարային աղյուսակը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։
18:03
01 Հունվարի 2017
Լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժայի լիազորությունների ժամկետը. նրան կփոխարինի քարտուղարի տեղակալը
Նախօրեին լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի լիազորությունների ժամկետը։
11:23
26 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:
11:33
22 Դեկտեմբերի 2016
Դեռ հարցական է, թե ովքեր կլինեն ՀՀԿ նախագահի տեղակալները
Այսօր ՀՀԿ-ն ԳՄ նիստ հրավիրելու է, բայց խորհրդի նիստ այդպես էլ չի հրավիրելու:
11:59
21 Դեկտեմբերի 2016
Հովիկ Աբրահամյանը չի ներառվի ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին եռյակում. թերթ
ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին երեք հորիզոնականներում չի լինելու նախկին վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանի անունը:
11:13
21 Դեկտեմբերի 2016
Իրանի նախագահը ժամանել է Հայաստան
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով չորեքշաբթի Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանին:
13:19
20 Դեկտեմբերի 2016
ՀՀ պաշտպանության նախկին նախարարը հայտարարել է մեծ քաղաքականություն մտնելու մասին
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի Facebook-ի իր նորաստեղծ էջում գրել է քաղաքականություն մտնելու մասին։
12:27
20 Դեկտեմբերի 2016
Լավրովը նշել է Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության նպատակը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի սպանության նպատակը Մոսկվայի և Անկարայի հարաբերությունների խաթարումն է։