484.04
+0.53
521.46
-0.05
8.41
+0.05
+8
Եղանակը Երևանում
Հայ
Թուրքիայի միակ հայկական գյուղը կնշի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը
16:29
09 Հոկտեմբերի 2009

Թուրքիայի միակ հայկական Վակիֆլի գյուղը տոնակատարություններ կանցկացնի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում կայանալիք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման արձանագրությունների ստորագրման և հոկտեմբերի 14-ին 2010 թ.-ի ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում երկու երկրների հավաքականների միջև կայանալիք խաղի կապակցությամբ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին:

«Տոնակատարություններին մասնակցելու նպատակով Անկարայի և Ստամբուլի համալսարաններից հրավիրվել է 20 ուսանող: Նույնքան ուսանող է սպասվում նաև Հայաստանի բուհերից», - «Սաբահ» թերթին տված հարցազրույցում ասել է գյուղի ավագ Բերչ Քարթունը:

«Մենք միասին հետևելու ենք փաստաթղթերի ստորագրման արարողությանն ու ֆուտբոլային հանդիպմանը՝ դառնալով խաղաղության ամրապնդման վկաները», - ավելացրել է նա:

Ներկայում Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։

Երկու երկրների միջև բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով, որոնք կապված են, մասնավորապես, Անկարայի՝ ադրբեջանական դիրքորոշման պաշտպանությամբ ղարաբաղյան հարցում, ինչպես նաև Թուրքիայի սուր արձագանքի հետ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ կապված։ Իսկ Երևանում հայտարարում են առանց նախապայմանների Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման պատրաստակամության մասին:

Թուրքիայի և Հայաստանի ներկայացուցիչների երկու տարվա ընթացքում Շվեյցարիայի միջնորդությամբ անցկացնում են փակ բանակցություններ, որոնք ուղղված են երկկողմ հարաբերությունների կարգավորմանը: Օգոստոսի 31-ին Անկարան և Երևանը հայտարարեցին ներքին քաղաքական խորհրդակցություններ սկսելու պայմանավորվածության ձեռքբերման մասին, որոնք վերաբերում են «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման արձանագրության» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրության» ստորագրմանը:

Այդ փաստաթղթերի ստորագրման արարողությունը, որոնք պետք է հաստատեն նաև երկու երկրների խորհրդարանները, նախատեսված է հոկտեմբերի 10-ին: Թուրքական ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն՝ ստորագրման արարողությանը Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարների հետ միասին սպասվում է նաև ԱՄՆ պետքարտուղարի, Ռուսաստանի և Ֆրանսիայի արտգործնախարարների, ինչպես նաև ԵՄ արտաքին քաղաքականության գծով բարձրագույն հանձնակատարի մասնակցությունը:

Վակիֆլի գյուղը գտնվում է Մուսա լեռան մոտ՝ Թուրքիայի Հաթայ գավառում, որը ընկած է Սիրիայի սահմանի վրա: Տեղական իշխանությունները հավաստիացնում են, որ այն Թուրքիայի միակ բնակավայրն է, որտեղ բացառապես հայեր են ապրում:

Գյուղի ավագը պնդում է, որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ընտանիքը ծնունդով Վակիֆլիից է, սակայն դժվար է դատել, թե որքան է այս տեղեկատվությունը համապատասխանում ճշմարտությանը:

«Մեր գյուղի բնակիչների միջին տարիքը գերազանցում է 50-ը: Մեր բոլոր երիտասարդները հեռացել են Վակիֆլիից՝ բնակություն հաստատելով Ստամբուլում, Եվրոպայում և Ամերիկայում: Մնացած 145 գյուղացիները զբաղվում են գյուղատնտեսությամբ՝ հիմնականում նարինջ աճեցնելով », - ասում է ավագը: Նրա խոսքերով, նախորդ տարի Վակիֆլիից արտահանվել է 1,5 միլիոն դոլարի գյուղատնտեսական արտադրանք, ինչի համար տեղական կոոպերատիվն արժանացել է Թուրք արտահանողների միության պատվոգրի:

«Մենք միակ հայկական գյուղն ենք ոչ միայն Թուրքիայում, այլ նաև ողջ աշխարհում (Հայաստանի սահմաններից դուրս): Հայերը նաև բնակվում են Սիրիայում և Լիբանանում, սակայն այնտեղ բնակչությունը խառն է», - նշում է գյուղի ավագը:

Այս տարվա ապրիլի 23-ից Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը թուրքական ԶԼՄ-ների առաջատար թեմաներից է, երբ Հայաստանի, Թուրքիայի արտգործնախարարությունները, ինչպես նաև Շվեյցարիայի Համադաշնության արտաքին գործերի դեպարտամենտը հայտարարեցին բանակցային գործընթացում «ճանապարհային քարտեզի» պատրաստման մասին:

Թուրքիայի պաշտոնատար անձինք, չնայած ընդդիմության՝ առաջին հերթին ազգայնականների քննադատությանը և ազգային շահերը դավաճանելու մեղադրանքներին, բազմաթիվ անգամ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը կողմ են հանդես եկել: Միաժամանակ նրանք հայտարարում են, որ Երևանի հետ կապերի կարգավորման գործընթացում հաշվի կառնեն Ադրբեջանի ազգային շահերը:

Քաղաքականությունից հեռու չի մնացել նաև 2010 թ.-ի ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Թուրքիայի Բուրսա քաղաքում կայանալիք Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպումը:

Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը նախորդ տարվա սեպտեմբերին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով այցելեց Երևան՝  ֆուտբոլային առաջին հանդիպումը համատեղ դիտելու նպատակով: Տեղի ունեցավ նաև երկու երկրների ղեկավարների հանդիպումը, ինչը Թուրքիայում համարեցին «պատմական իրադարձություն», իսկ այցը մկրտվեց՝ որպես «ֆուտբոլային դիվանագիտություն»:

Այդ ժամանակ Գյուլը հրավիրեց Սարգսյանին Թուրքիա՝ պատասխան հանդիպումը դիտելու նպատակով՝ հույս հայտնելով, որ այդ այցը կնպաստի երկկողմ կապերի կարգավորմանը:

Անկարայում հույս ունեն, որ Ցյուրիխում երկկողմ փաստաթղթերի ստորագրումից հետո հայ առաջնորդի՝ Թուրքիա կայանալիք այցի հարցը կարելի է լուծված համարել:

Ինչպես տեղեկացնում են տեղական ԶԼՄ-ները՝ ֆուտբոլային հանդիպումը տեղի կունենա անվտանգության ուժեղացված միջոցառումների առկայությամբ՝ միջադեպեր թույլ չտալու և կարգավորման գործընթացը չփչացնելու համար:

Հանդիպման անվտանգության ապահովման նպատակով ձեռնարկված միջոցառումների շրջանակներում մարզադաշտ թույլատրվում է անցկացնել միայն երկու երկրների ազգային դրոշները, ազգայնական և քննադատական բնույթի այլ պաստառները կառգրավվեն:

Ընդհանուր առմամբ Թուրքիայի իշխանությունները խոստանում են պատվով անցկացնել այդ հանդիպումը՝ վերածելով այն երկկողմ հարաբերությունների կարգավորման տոնի:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։