486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-9
Եղանակը Երևանում
Հայ
Դաշնակցությունը նախագահի հրաժարականը կպահանջի Հայաստանի խորհրդարանում հայ-թուրքական արձանագրությունների վավերացման դեպքում
15:09
09 Հոկտեմբերի 2009

Հայ հեղափոխական դաշնակցությունը կպահանջի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը ՀՀ խորհրդարանում հայ-թուրքական արձանագրությունների վավերացման դեպքում, ուրբաթ հայտարարեց Հայ hեղափոխական դաշնակցության քաղաքական հարցերով և Հայ դատի կենտրոնական գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը։

«Եթե մենք նվազագույնի չհասցնենք այդ արձանագրություններից բխող սպառնալիքների քանակը, ապա մենք կգնանք ծայրահեղ քայլերի և կպահանջեք ՀՀ նախագահի հրաժարականը, և դա տեղի կունենա ՀՀ խորհրդարանում այդ արձանագրությունների վավերացման դեպքում», - տեղեկացրեց Մանոյանը:

Նրա խոսքերով՝ հոկտեմբերի 10-ին ծրագրված հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների ստորագրումն ամենևին էլ չի ենթադրում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի ավարտ և Հայաստանի ապաշրջափակում:

«Այդ արձանագրությունների ստորագրումից չարժե ակնկալել, որ Թուրքիան հեշտությամբ կվավերանցի դրանք խորհրդարանում: Նա կսկսի կրկին ներկայացնել նախապայմաններ, մասնավորապես՝ կապելով ղարաբաղյան հակամարտությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հետ», - ասաց Մանոյանը:

Միաժամանակ նա կարծում է, որ այն դեպքում, եթե Հայաստանն առաջինը վավերացնի այդ փաստաթուղթը, դա ավելի կործանարար կանդրադառնա հանրապետության շահերի վրա:

Այս կապակցությամբ Մանոյանը նշեց, որ Դաշնակությունը մինչև վերջ պայքարելու է՝ օգտագործելով հնարավոր բոլոր մեխանիզմներն ու միջոցները՝ Հայաստանի ազգային անվտանգության սպառնալիքը նվազագույնի հասցնելու նպատակով, որը կարող է առաջանալ այդ արձանագրությունների ստորագրումից հետո:

«Նման մեխանիզմներից մեկը կարելի է կիրառել՝ ելնելով Թուրքիայի օրինակից, երբ ԵՄՆ-ն «Թուրքիա-ԵՄ» միջպետական փոխադրման մասին դրույթները մեղմելու նպատակով թուրքական իշխանությունների առջև դրեց Կիպրոսի տարածքային ամբողջականության ճանաչման մասին արձանագրությունների ստորագրման պայմանը: Թուրքիան ստորագրեց այդ արձանագրությունները, սակայն շուտով հանդես եկավ արդեն ստորագրված փաստաթղթերի որոշակի կետերը չճանաչելու մասին հայտարարությամբ», - ընդգծեց Մանոյանը:

Օգոստոսի 31-ին Թուրքիայի և Հայաստանի արտգործնախարարությունները, ինչպես նաև Շվեյցարիայի արտաքին գործերի դեպարտամենտը հայտարարեցին, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել քաղաքական խորհրդատվություններ սկսել բանակցությունների ընթացքում շվեյցարական միջնորդությամբ նախնական ստորագրած երկու արձանագրությունների` «Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրության» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրության» շուրջ»: Ներքաղաքական խորհրդատվությունները կավարտվեն վեց շաբաթվա ընթացքում, ինչից հետո երկու արձանագրություն կստորագրվի և կներկայացվի համապատասխան խորհրդարաններին վավերացման համար:

Սպասվում է, որ հոկտեմբերի 10-ին Հայաստանն ու Թուրքիան Ցյուրիխում կստորագրեն սահմանի բացման և դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը:

Ներկայումս Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։

Երկու եկրների միջև բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով, որոնք կապված են, մասնավորապես, Անկարայի՝ ադրբեջանական դիրքորոշման պաշտպանությամբ ղարաբաղյան հարցում, ինչպես նաև Թուրքիայի սուր արձագանքի հետ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ կապված։

Հարաբերություններում առաջին տեղաշարժերը նկատվեցին 2008թ.-ի սեպտեմբերի 6-ին, երբ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով առաջին անգամ այցելեց Երևան՝ 2010թ.-ի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի և Թուրքիայի հավաքականների միջև ֆուտբոլային հանդիպումը դիտելու նպատակով։  Հանդիպման ավարտից հետո Թուրքիայի նախագահը հրավիրել է իր հայ գործընկերոջ Թուրքիա ներկա գտնվելու 2009 թ.- հոկտեմբերի 14-ին կայանալիք երկու երկրների ֆուտբոլի հավաքականների պատասխան խաղին:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: