481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+21
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչը հավատում է իսպանացիների հետ խաղում իր սաների հաջող ելույթին
14:15
09 Հոկտեմբերի 2009

ՀՀ ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հավատում է 2010 թ.-ի աշխարհի առաջնության ընտրական փուլում Իսպանիայի հավաքականի հետ խաղում իր սաների հաջող ելույթին:

Հայաստան-Իսպանի հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 10-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում:

«Թիմի տրամադրությունը շատ բարձր է: Բելգիայի հավաքականի հետ վերջին հանդիպման ժամանակ տարած հաղթանակը նոր ազդակ հաղորդեց ֆուտբոլիստներին», - ուրբաթ լրագրողներին ասաց Մինասյանը:

Հայաստանի հավաքականը 2:1 հաշվով առաջին հաղթանակը տարավ 2010 թ.-ի աշխարհի առաջնության ընտրական փուլում Բելգիայի հավաքականի հետ հանդիպման ժամանակ:

Մինասյանի խոսքերով՝ Հայաստանի հավաքականը պետք է հարմարվի իսպանացիների մարտավարությանը: «Կարծում եմ, որ Իսպանիայի հավաքականն աշխարհի ուժեղագույն թիմն է: Գաղտնիք չէ, որ խաղը կանցնի իսպանացիների թելադրանքով, և մենք կխաղանք որպես երկրորդ համար: Մեր թիմը չունի որևէ ճնշող գործոն, և մենք խաղալու ենք անկաշկանդ», - ասաց Մինասյանը:

Միաժամանակ հայկական թիմի մարզիչը նշեց, որ հավաքականը խաղալու է երկրպագուների առջև ունեցած մեծ պատասխանատվությամբ:

«Ես ցանկանում եմ, որպեսզի մեր թիմը ցույց տա լավ, ագրեսիվ ֆուտբոլ», - ասաց Մինասյանը:

Նա նաև նշեց, որ միշտ չէ, որ հնարավորություն է ընձեռվում խաղալ Եվրոպայի չեմպիոնների հետ, և սա լավ հնարավորություն է հայ ֆուտբոլիստների համար, քանի որ նման խաղ նրանց կյանքում կարող է այլևս չլինել:

«Իմ միակ ցանկությունն այն է, որպեսզի այն թիմային ոգին, որը ներկա էր Բելգիայի հավաքականի հետ խաղում, ներկա լինի նաև այս հանդիպման ժամանակ», - ասաց Մինասյանը:

Նրա խոսքերով՝ Հայաստանի հավաքականի համար ամենամեծ կորուստը հարձակվող Հենրիկ Մխիթարյանի չմասնակցելն է, ով դեղին քարտերի պատճառով չի կարող մասնակցել իսպանացիների հետ խաղին:

«Սա մեծ կորուստ է մեր հավաքականի համար, քանի որ վերջին ժամանակներս նա դարձել էր մեր թիմի շարժիչ ուժը», - ասաց Մինասյանը:

Նրա խոսքերով՝ ևս մեկ կորուստ է Էդգար Մանուչարյանի վնասվածքը, ով վերջին ժամանակներս լավ մարզավիճակում է գտնվում:

«Վերջին երեք հանդիպումներում Մանուչարյանը երկու գոլ է խփել և իր թիմի (հոլանդական «Հառլեմ») հիմնական կազմի խաղացող է: Ցավոք, վերջին հանդիպման ընթացքում նա ոտքի վնասվածք ստացավ», - ասաց Մինասյանը:

Հայաստանի հավաքականի հետ միասին եվրոպական գոտու ընտրական հինգերորդ խմբում ներառված են նաև Իսպանիայի, Թուրքիայի, Բելգիայի, Բոսնիա և Հերցեգովինայի և Էստոնիայի հավաքականները:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: