483.87
+0.05
519.53
-2.51
8.59
+0.1
+6
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսաստանն իր վրա կվերցնի ԱԱՀՈՒ սպառազինման ֆինանսավորումը. Հայաստանի ազգային անվտանգության խորհուրդ
12:48
09 Հոկտեմբերի 2009

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանն իր վրա կվերցնի ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի տեխնիկական սպառազինման ֆինանսավորումը, հայտարարեց Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը Պաշտպանության նախարարության՝ պաշտպանական ոլորտի բարեփոխումներին նվիրված խորհրդակցության ժամանակ։

«ՀԱՊԿ շրջանակներում արդյունավետ գործընթացներ են տեղի ունենում, և մեկ շաբաթ առաջ Բելառուսում ՀԱՊԿ ազգային անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստում որոշում է ընդունվել Կազմակերպության շրջանակներում նպատակային պետական ծրագրի ստեղծման մասին, և ռուսաստանյան կողմն իր վրա կվերցնի ԱԱՀՈՒ-ն ժամանակակից տեխնիկայով և հանդերձանքով սպառազինելու պատասխանատվությունը»,- հայտնեց նա։

Բացի այդ, Բաղդասարյանի խոսքերով, Բելառուսի նիստի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀԱՊԿ շրջանակներում ռազմատնտասական համագործակցության ընդլայնման վերաբերյալ։

Ըստ նրա՝ այդ պայմանավորվածությունը լավ բազա կծառայի ՀԱՊԿ անդամ-երկրների ռազմատնտեսական համալիրի ոլորտում համատեղ ձեռնարկությունների ստեղծման համար։

Արագ արձագանքման հավաքական ուժերի ստեղծման մասին որոշումն ընդունվել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի փետրվարի 4-ի մոսկովյան արտահերթ նստաշրջանի ժամանակ։

ԱԱՀՈՒ-ի ստեղծման հիմնական նպատակների թվում են ՀԱՊԿ երկրների անվտանգության հետագա ամրապնդումը՝ գոյություն ունեցող և պոտենցիալ սպառնալիքների, այդ թվում նաև ահաբեկչության, ծայրահեղականության, թմրանյութերի ապօրինի շրջանառության ֆոնի ներքո՝ հաշվի առնելով համաձայնեցված և օպերատիվ արձագանքման միջոցով բնական և տեխնածին արտակարգ իրավիճակների կանխարգելումն ու չեզոքացումը, միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման գործում ՀԱՊԿ-ի արդյունավետ մասնակցության ապահովումը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։