486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
-4
Եղանակը Երևանում
Հայ
Իսպանիայի ֆուտբոլի հավաքականը Երևանում «բաց փորձ» կանցկացնի Հայաստանի հետ խաղից առաջ
10:32
09 Հոկտեմբերի 2009

Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականն ուրբաթ երեկոյան Երևանում «բաց փորձ» կանցկացնի հայկական ֆուտբոլիստների հետ հանդիպումից առաջ՝ 2010 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում, տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

«Փորձը տեղի կունենա տեղական ժամանակով 19։00-ին Հանրապետական մարզադաշտում»,- ասվում է հաղորդագրությունում։ Ուրբաթ ցերեկը Երևանում տեղի կունենա իսպանական հավաքականի գլխավոր մարզիչ Վինսնենտե դել Բոսկեի մամուլի ասուլիսը։

Իսպանացիների մարզիչը «աստղային» թիմ է բերել Երևան։ Մասնավորապես, հավաքականում ընդգրկված են «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասը, պաշտպաններ Ռաուլ Ալբիոլը («Ռեալ»), Ժոան Կապդեվիլյան («Վիլյառեալ»), Կառլես Պույոլը («Բարսելոնա»), Սերխիո Ռամոսը («Ռեալ»), կիսապաշտպաններ Չավի Ալոնսոն («Ռեալ»), Սերխիո Բուսկետսը («Բարսելոնա»), Սեսկ Ֆաբրեգասը («Արսենալ», Անգլիա), Չավի Էրնանդեսը («Բարսելոնա»), Անդրես Ինյեստան («Բարսելոնա»), Ալբերտ Ռիերան («Լիվերպուլ», Անգլիա), Մարկոս Սեննան («Վիլյառեալ»), հարձակվողներ Դավիթ Սիլվան («Վալենսիա»), Ֆերնանդո Տորեսը («Լիվերպուլ»), Դավիթ Վիլյան («Վալենսիա»)։

Հայաստանի և Իսպանիայի հավաքականների հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 10-ին՝ տեղական ժամանակով ժամը 21:00-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում:

Հայկական և իսպանական հավաքականների հետ միաժամանակ եվրոպական շրջանի հինգերորդ ընտրական խմբում ներառված են Թուրքիայի, Բելգիայի, Բոսնիայի և Հերցեգովինայի, ինչպես նաև Էստոնիայի հավաքականները:

Իսպանիայի հավաքականը հարյուրտոկոսանոց արդյունքով (ութ հաղթանակ ութ հանդիպումներում) իր համար ապահովել է տեղը աշխարհի առաջնության եզրափակիչ փուլում: Հայ ֆուտբոլիստները չորս միավորով եզրափակում են մրցանակային աղյուսակը: --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։