478.2
-0.31
559.83
-1.08
8.05
+0.02
+21
Եղանակը Երևանում
Հայ
Uriah Hepp ռոք-խմբի համերգը կկայանա Երևանում հոկտեմբերի 16-ին
19:25
08 Հոկտեմբերի 2009

Համաշխահային ճանաչում ունեցող Uriah Hepp ռոք-խմբի համերգը կկայանա Երևանի Մարզահամերգային համալիրում հոկտեմբերի 16-ին:

«Համերգն անցկացվում է խմբի 40-ամյակին նվիրված հոբելյանական շրջայցի շրջանակներում, ինչպես նաև այն նվիրված է «Շանթ» հեռուստաընկերության 15-ամյակին»,- հինգշաբթի լրագրողներին ասաց «VIBROGRAPHUS» ընկերության նախագահ Վարդան Գրիգորյանը:

«VIBROGRAPHUS» ընկերությունը, «Արզնի» հանքային ջրերի գործարանն ու «Շանթ» հեռուստաընկերությունը համերգի կազմակերպիչներն են:

Գրիգորյանը նշեց, որ մեկուկես ժամ տևողությամբ համերգի ծրագրում ընդգրկված են 2008-ին թողարկված Uriah Hepp-ի նոր ալբոմի գրեթե բոլոր ստեղծագործությունները, ինչպես նաև հայտնի հիթերը, որոնցինց են Sympathy-ն և Look At Yourself-ը:

«Համերգը կանցկացվի խմբի հյուրախաղերի պահանջների ցանկին համապատասխան»,- ասաց նա՝ հավելելով, որ իր հոբելյանական շրջագայության շրջանակներում Uriah Hepp-ը ծրագրում է մինչև տարեվերջ շուրջ 33 համերգ տալ:

«Շանթ» հեռուստատեսության ներկայացուցիչ Անդրե Սիմոնյանի խոսքով, կազմակերպիչները որոշել են համերգի ողջ հասույթն ուղղել Սպիտակի երկրաշարժի գոտում բնակելի հիմնադրամի վերականգնմանը:

Տոմսերի արժեքը, որոնք կարելի է ձեռք բերել Երևանի պետական տիկնիկային թատրոնի և ՄՀՀ դրամարկղերից, տատանվում են 10-ից 50 հազար դրամի սահմանում (26-ից 130 ԱՄՆ դոլար)

«Համերգին եկողները կարող են վստահ լինել, որ խմբի բարձր պրոֆեսիոնալիզմն ու ցնցող երաժշտությունը թույլ չեն տա, որ ափսոսեն գնված տոմսերի համար վճարած գումարը»,- ասաց նա:

Իր հերթին «Արզնի» հանքային ջրերի գործարանի ֆինանսական տնօրեն Հովսեփ Մանուկյանը նշեց, որ կոմբինատը շահագրգռված է համերգի կազմակերպմամբ ոչ միայն այն պատճառով, որ դա խոշորագույն մշակութային միջոցառում է Հայաստանի համար, այլև այն պատճառով, որ համերգի հասույթը ուղղվելու է աղետի գոտում տարվող վերականգնողական աշխատանքներին:

«Ցանկալի է, որ նման միջոցառումները շատ լինեն երկրաշարժից տուժած մեր հայրենակիցներին աջակցելու համար»,- ընդգծեց նա:

Ընդ որում Մանուկյանը հավելեց, որ կազմակերպիչները կդիտարկեն տոմսերը Uriah Hepp խմբի՝ երկրաշարժից տուժած քաղաքներում ապրող սիրահարներին և երկրպագուներին տրամադրելու հնարավորությունը: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: