480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+17
Եղանակը Երևանում
Հայ
Երևանի կենտրոնում այրում են հայ-թուրքական արձանագրությունները
17:16
08 Հոկտեմբերի 2009

«Միացում» ազգային նախաձեռնությունը հինգշաբթի Երևանում կազմակերպել է հայ-թուրքական արձանագրություններն այրելու ակցիան:

Երիտասարդական մետրոյի հարևանությամբ գտնվող Ավետիք Իսահակյանի արձանի մոտ բոլոր այն անձինք, ովքեր դժգոհ են Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման արձանագրություններից, կարող են հրապարակավ այրել դրանք:

Նախապես ստորագրելով մի թղթի վրա, որը վերնագրված է «Ես դեմ եմ հայ-թուրքական արձանագրություններին ու մադրիդյան սկզբունքներին, ակցիայի մասնակիցները փոքրիկ բաժակում այրում են թղթիկներ, որոնց վրա գրված է «հայ-թուրքական արձանագրություններ» և «մադրիդյան սկզբունքներ»:

«Ես դեմ եմ այդ փաստաթղթերին: Ինձ համար միևնույն չէ իմ երկրի ճակատագիրը, և այդ պատճառով էլ ես որոշեցի իմ կարծիքը հայտնել թեկուզ այս ձևով»,- ասաց ակցիային մասնակցող տղամարդկանցից մեկը:

Կազմակերպիչներից մեկի խոսքով, տարբեր սերնդի ավելի քան 200 ներկայացուցիչ արդեն մասնակցել է իրենց նախաձեռնությանը:

Ի զարմանս կազմակերպիչների, ոստիկանությունը ոչ մի անգամ դեռ չի անհնագստացրել իրենց:

«Մենք մեր սահմանադրական իրավունքն ենք կատարում, և ոչ ոք իրավունք չունի մեզ անհանգստացնելու»,- ասա կազմակերպիչներից մեկը:

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Ոստիկանությունից, «Միացում»-ը տեղեկացրել է քաղաքապետարանին իրենց նախաձեռնության անցկացման մասին, և ոստիկանությունը միայն հետևում է դրա ընթացքին, որպեսզի հակահասարակական քայլեր թույլ չտա կազմակերպիչների կողմից:

«Ոստիկանության աշխատակիցները կարող են հանգիստ հետևել ակցիայի ընթացքին, որպեսզի անվայել գործողություններ թույլ չտան, և ակցիան արգելելու իրավունք չունեն»,- տեղեկացրեց գործակալության զրուցակիցը:

«Այս նախաձեռնությունն ուղղված է հայ-թուրքական արձանագրությունների ու մադրիդյան սկզբունքների դեմ, որոնք հայկական պետության տարածքների և, ընդհանրապես, հայության կորուստ, ինչպես նաև ողջ պետականության կորուստ են նախատեսում»,- «Նովոստի-Արմենիա» գորչծակալութանը հայտնեց նախաձեռնության կազմակերպիչ, «Ժառանգություն» կուսակցությունից ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

Հայ ընդդիմադիրը կարծում է, որ հայ-թուրքական արձանագրությունները ղարաբաղյան հակամարտության կարգավորման նախապայմաններ են պարունակում:

Մադրիդյան սկզբունքների թվում են, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի սահմանումը՝ ազատ կամարտահայտության միջոցով, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև ցամաքային կապի ապահովումը, անվտանգության երաշխիքների տրամադրումը, վերահսկվող տարածքներից զորքի դուրսբերումը:

Փոստանջյանը հայտնեց, որ ակցիան կկազմակերպվի քաղաքի տարբեր մասերում այնքան ժամանակ, քանի դեռ «վերջ չի դրվել այդ փաստաթղթերին»:

Առաջիկա օրերին նման ակցիաներ են ծրագրվում մետրոյի «Բարեկամություն» և «Գարեգին Նժդեհ» կայանների մոտ:

Հայաստանի և Թուրքիայի միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, իսկ 1993 թվականից պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ փակվել է հայ-թուրքական սահմանը:

Թուրքիան առաջ է քաշում մի շարք նախապայմաններ՝ երկկողմ հարաբերությունների հաստատման համար, մասնավորապես, Հայաստանի կողմից Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման քաղաքականությունից հրաժարվելը, երբ սրի էր քաշվել շուրջ մեկուկես միլիոն հայ, Հայաստանի կողմից Թուրքիայի սահմանների ճանաչումը։

Հարաբերություններում առաջին տեղաշարժերը նկատվեցին 2008 թ.-ի սեպտեմբերի 6-ին, երբ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով առաջին անգամ այցելեց Երևան՝ 2010 թ.-ի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի և Թուրքիայի հավաքականների միջև ֆուտբոլային հանդիպումը դիտելու նպատակով։ Այցի ընթացքում երկու պետությունների ղեկավարները քննարկեցին երկկողմ հարաբերությունների հաստատման հնարավորությունները։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։