482.13
-0.46
538.83
-4.47
8.55
+0.02
+18
Եղանակը Երևանում
Հայ
Հայ պատգամավորները խստացնում են աճող սերնդի դաստիարակման վերահսկողությունը
16:34
08 Հոկտեմբերի 2009

ԱԺ պատգամավորները հինգշաբթի նիստի ժամանակ առաջին ընթերցմամբ փոփոխություններ ու լրացումներ մտցրեցին «Երեխայի իրավունքների մասին» օրենքում:

Ինչպես ասաց օրինագծի համահեղինակ, հայկական խորհրդարանի փոխխոսնակ Արևիկ Պետրոսյանը, ուղղումններով առաջարկվում է ընդլայնել երեխաների համար արգելված տեղեկատվության ու գրականության ցանկը:     

Փոփոխություններով առաջարկվում է բռնություն, դաժանություն, մարդկային արժանապատվության ստորացում քարոզող, երեխայի վրա բացասաբար ազդող և հանցագործությունների դրդող տեղեկատվությունից ու գրականությունից բացի արգելել նաև այն նյութերը, որոնք բացասաբար են ազդում երեխայի առողջության, ֆիզիկական և մտավոր զարգացման, դաստիարակության վրա:  

Ինչպես տեղեկացրեց Պետրոսյանը, փոփոխություններով աջաջարկվում է նաև արգելել հեռուստատեսությամբ այն հաղորդումների ցուցադրությունը, որոնք վարկաբեկում են ընտանիքի ինստիտուտը, նպաստում հանցագործությունների կատարմանը, ինչպես նաև սահմանափակել այն հեռուստառադիո հաղորդումների հեռարձակման ժամերը, որոնք կարող են բացասաբար ազդել երեխաների վրա: Հեղինակների առաջարկների համաձայն, նման հաղորդումները կարող են հեռարձակվել միայն գիշերային ժամերին՝ գիշերվա 12-ից մինչև առավոտյան 6-ը:       

Հայ խորհրդարանականները քննարկման ժամանակ սատարեցին համահեղինակների առաջարկները՝ նշելով, որ հայկական հեռուստատեսությունում ներկայում նկատվում է այն հաղորդումների և ֆիլմերի գերակայությունը (այդ թվում հայրենական արտադրության սերիալների), որոնք բացասաբար են ազդում երեխաների վրա և հաճախ անբարոյական կենսաձև են քարոզում:     

2009թ.-ի հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանում մինչև 18 տարեկան երեխաների թիվը շուրջ 900 հազար է կազմում այն դեպքում, երբ Հայաստանի բնակչության ողջ քանակը 3 մլն 240,7 հազար մարդ է: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։