486.36
+0.03
522.35
+0.57
8.22
+0.03
-9
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ վարչապետը կոչ է արել կառավարության անդամներին մասնակցել մայրաքաղաքի 2791-ամյակին նվիրված միջոցառումներին
15:50
08 Հոկտեմբերի 2009

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, արձագանքելով Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի առաջարկին, կոչ է արել կառավարության անդամներին մասնակցել մայրաքաղաքի 2791-ամյակին նվիրված միջոցառումներին:

Հայաստանի մայրաքաղաքը հոկտեմբերի 11-ին կնշի 2791-ամյակը: Երևանի ծննդյան թվականն է համարվում հին ուրարատական քաղաք Էրեբունու (մթա 782թ.) հիմնադրման տարեթիվը: Արին-Բերդում պահպանվում են Էրեբունի քաղաքի և Ուրարտական բերդի հետքերը: Քաղաքը հիմնադրել է ուրարտական արքա Արգիշտի Առաջինը:

«Քաղաքապետարանը մեծ տոն է կազմակերպել, մայրաքաղաքում վրաններ կտեղադրվեն, որտեղ տարբեր երաժշտության սիրահարները կկարողանան լսել այն, ինչ նախընտրում են՝ ռոք, ջազ: Կարծում եմ, որ մենք բոլորս պետք է մասնակցենք դրան»,- ասաց Սրագսյանը:

Քաղաքապետարանն արել է հնարավորը, որ Երևանի 2791-ամյակը գեղեցիկ նշվի: Ըստ տոնական ծրագրի` օրը կլինի բեմառատ. Հանրապետության հրապարակի հիմնական բեմից բացի` կլինեն նաև մոտ 15 այլ բեմեր: Փոքր կենտրոնը կվերածվի բեմահարթակի: Տոնական շքերթներ կլինեն երկու ուղղությամբ, որոնք քաղաքապետարանից և Էրեբունուց կշարժվեն դեպի Հանրապետության հրապարակ:

Վերջինը կլինի բեմականացված` խորհրդանշելով Էրեբունի-Երևան պատմական անցումը: Հրապարակի գլխավոր բեմում կկազմակերպվի բազմազգ համերգ. կերգեն հանրահայտ երգիչներ` հրավիրված քույր և գործընկեր քաղաքներից:

Երաժշտություն կհնչի ոչ միայն բեմից, այլև բեմից վեր, իսկ տոնական ծրագիրը կավարտվի երաժշտական հրավառությամբ: Վերջինն աննախադեպ է, նորություն է նաև հրավառության համաքաղաքային ընդգրկումը. հրավառություն կլինի Երևանի մոտ 20 վայրից: Քաղաքի տարբեր հատվածներում տեղադրված կլինեն նաև հանգանակության արկղեր. նպատակը Էրեբունու հնագույն արժեքների վերականգնումն է ոչ թե որևէ մեկի հովանավորությամբ, այլ բոլորի հոգածությամբ:

Օրվա ընթացքում լուսացույցը «կանաչ» կլինի միայն հետիոտնի համար. մեքենաների մուտքը փոքր կենտրոն կարգելվի: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:25
24 Հունվարի 2017
Ռուսաստանն ու Հայաստանը պայմանավորվածություն են ձեռք բերել ներքին անձնագրերով քաղաքացիների փոխայցելությունների շուրջ
ՌԴ քաղաքացիները կարող են Հայաստան այցելել ներքին անձնագրերով։
17:01
24 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը` ՌԴ վարչապետին. «Եկել ենք նոր առաջարկներով, որոնք թույլ կտան դիվերսիֆիկացնել և ընդլայնել մեր համագործակցությունը»
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հրավերով Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը երկօրյա պաշտոնական այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում:
13:33
24 Հունվարի 2017
Հովիկ Աբրահամյանը հաստատել է ՀՀԿ–ի շարքերը լքելու մտադրությունը
Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հաստատեց, որ հեռանում է ՀՀԿ–ից:
12:44
24 Հունվարի 2017
Հայաստանի և Ռուսաստանի վարչապետները կքննարկեն ինտեգրացիոն համագործակցությունը ԵՏՄ-ի շրջանակում
Հայաստանի և Ռուսաստանի վարչապետներ Կարեն Կարապետյանը և Դմիտրի Մեդվեդևը երեքշաբթի կհանդիպեն Մոսկվայում:
01:14
24 Հունվարի 2017
ԱՄՆ–ն դուրս է գալիս Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերությունից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերության (ԱԽԳ) համաձայնագրից ԱՄՆ–ի դուրս գալու մասին:
20:51
23 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը շնորհավորել է Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորել է հայազգի Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական խոշորագույն նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին: