486.74
+0.05
517.99
+0.2
8.43
-0.08
-11
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում երկու ոստիկան մարդ ծեծելու համար կկանգնի դատարանի առջև. Գլխավոր դատախազություն
11:55
08 Հոկտեմբերի 2009

Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու համար ճանապարհային ոստիկանության տեսուչների մասով  քրեական գործի նախաքննությունը, հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:

Տեղեկատվության համաձայն՝ ՀՀ ճանապարհային ոստիկանության աշխատակիցներ, կրտսեր լեյտենանտներ Ավագյանն ու Մելքոնյանը, իրականացնելով իրենց ծառայողական պարտականությունները, ճանապարհային երթևեկության կանոնների խախտում թույլ տալու համար Սևան-Գավառ ավտոճանապարհին կանգնեցրել են Օհանյանին պատկանող ԶԻԼ-130 մակնիշի բեռնատար ավտոմեքենան, ապա բեռնատարի կցորդիչն անջատելու հարցի շուրջ անհիմն վիճաբանության մեջ են մտել վերջինիս ազգական` Գեղարքունիք մարզի Կարմիր գյուղի բնակիչ Մկրտչյանի հետ:

«Այդ ընթացքում լեյտենանտ Ավագյանը, ակնհայտորեն դուրս գալով  «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքով սահմանված իր լիազորությունների շրջանակից, հայհոյել է Մկրտչյանին և բռունցքով հարվածել նրա գլխին», - նշեցին մամուլի ծառայությունից:

Տեղեկատվության մեջ նշվում է, որ տեսնելով առաջացած քաշքշուկը` տեսուչ Մելքոնյանը միացել է Ավագյանին  և նրա հետ ծեծի  ենթարկել Մկրտչյանին` վերջինիս պատճառելով մարմնական վնասվածքներ:

«Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա Ավագյանին ու Մելքոնյանին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական լիազորություններն անցնելը՝ բռնությամբ զուգորդված», - տեղեկացրեցին Գլխավոր դատախազությունից:

Նախաքննության  օրինականության նկատմամբ  հսկողություն իրականացնող  դատախազը  հաստատել է մեղադրական եզրակացությունը:

Քրեական գործն ուղարկվել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան` ըստ էության քննելու համար:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ:
17:20
10 Փետրվարի 2017
Հովիկ Աբրահամյանի որդին չի բացառել, որ կմասնակցի ընտրություններին` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»
Հովիկ Աբրահամյանի որդին` Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, չի բացառել, որ ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին կառաջադրի իր թեկնածությունը` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»։
15:42
10 Փետրվարի 2017
Լապշինը չի հետախուզվել Ինտերպոլի կողմից. կազմակերպության քարտուղարություն
Բելառուսում ձերբակալված և Բաքվին արտահանձնված ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը չի հետախուզվել Ինտերպոլի կողմից: