+1
Եղանակը Երևանում
Հայ
ԱՊՀ երկրների երիտասարդ մանկավարժներն այցելեցին Մոսկվա և հանդիպեցին Ռուսաստանի նախագահի հետ
17:06
07 Հոկտեմբերի 2009

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ԱՊՀ երկրների երիտասարդ մանկավարժները, «Դեբյուտների համագործակցություն» միջազգային մրցանակի մրցանակակիրները ԱՊՀ մասնակից երկրների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի (ՄՀՄՀ) հրավերով հոկտեմբերի 5-7-ն այցելեցին Մոսկվա։  

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց ՀՀՄՀ մամուլի քարտուղար Ալեքսանդր Կալուգինը, ԱՊՀ երկրների մանկավարժներն այցի շրջանակներում հանդիպեցին Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ։

«Դեբյուտների համագործակցություն» միջազգային մրցանակի մրցանակակիրների այցը ռուսաստանյան մայրաքաղաք նվիրված է հոկտեմբերի 5-ին նշվող Ուսուցչի միջազգային օրվան։

Հանդիպման մասնակիցների խոսքերով՝ ռուսական պետության ղեկավարը բարձր գնահատեց այն առաքելությունը, որը դրված է մանկավարժների վրա։ «Դմիտրի Անատոլյևիչը խոսել է ուսուցիչների գործունեության մասին ժամանակակից պայմաններում։ Նա հատուկ նշեց դպրոցների ուսուցիչների վրա դրված պատասխանատվությունը»,- պատմեց Երևանի 198-րդ միջնակարգ դպրոցի ուսուցիչ Սարգիս Խաչատրյանը։

Խոսելով «Դեբյուտների համագործակցություն» մրցանակի մասին՝ մասնագետները համակարծիք էին, որ «այն դարձավ յուրօրինակ այն սահմանգիծը, որից ցածր մակարդակով մենք ապագայում չենք կարող աշխատել»։ «Հաճելի է նշել, որ այդ պարգևը ոչ միայն իմն է, այլև նրանցն, ով իմ ուսուցիչն է եղել, և դպրոցի ողջ անձնակազմի պարգևն է»,- ասաց Սարգիս Խաչատրյանը։

Սեպտեմբերի 24-ին Քիշնևում Ստեղծագործ և գիտական մտավորականության չորրորդ ֆորումի ընթացքում կայացավ մրցանակակիների պարգևատրման արարողությունը։ Հումանիտար համագործակցության խորհրդի և ԱՊՀ մասնակից երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի «Դեբյուտների համագործակցություն» մրցանակն ամեն տարի շնորհվում է ԱՊՀ երկրների հաղթողներին՝ մարդասիրական համագործակցության բնագավառում լավագույն ստեղծագործության, աշխատանքի կամ ձեռքբերման համար։

2009 թվականի մրցույթի հաղթողներն են Գյունել Ֆատալիևան Ադրբեջանից, Սարգիս Խաչատրյանն ու Գայանե Գաբրիելյանը Հայաստանից, Զոյա Վինոգրադովան Բելառուսից, Սամալ Շայահմետովան Խազախստանից, Գուլսանա Տոկտոգուլովան Ղրղզստանից, Մարիա Գրանիչը Մոլդովայից, Անաստասիա Կոմարովան Ռուսաստանից և Սաֆարալի Սայիդովը Տաջիկստանից։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։