480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+18
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում անցկացվում է միջազգային գովազդային ֆորում
16:30
07 Հոկտեմբերի 2009

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Երևանում անցկացվում է միջազգային գովազդային ֆորում, չորեքշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում լրագրողներին ասաց Հայկական գովազդային խորհրդի նախագահ, «Անտարես» մեդիահոլդինգի ղեկավար Արմեն Մարտիրոսյանը:

Նման հանդիպումները թույլ են տալիս կապ հաստատել պետական քաղաքականության ու գովազդային հանրության միջև, մշակել նոր օրենքներ ու կանոններ, ստեղծել նորմալ պայմաններ գործունեության համար»,- ասաց Մարտիրոսյանը:  

Նրա խոսքերով` ֆորումի շրջանակներում կանցկացվեն վարպետության դասընթացներ Ռուս-հայակական (Սլավոնական) համալսարանում՝ այսօրվա դրությամբ միակ բուհում, որտեղ գործում է գովազդի ֆակուլտետ: Մարտիրոսյանը նշեց, որ վարպետության դասընթացները օգտակար կլինեն ուսանողների, շուկայագետների, փոքր բիզնեսի ներկայացուցիչների համար:

Նրա խոսքերով՝ սա 2009 թ.-ին Հայկական գովազդային խորհրդի կողմից կազմակերպված արդեն երկրորդ միջոցառումն է:

2009 թ.-ի ապրիլին Երևանում կայացավ «Գովազդի արդիական խնդիրները» թեմայով միջազգային գիտաժողով, որին մասնակցեցին ՀՀ գովազդային ոլորտի 13 կազմակերպություններ, ԱԺ, բիզնես-հանրության, բանկային միավորումների, հասարակական կազմակերպությունների, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, ինչպես նաև հյուրեր Ռուսաստանից և Ուկրաինայից:

Իր հերթին Միջազգային գովազդային հանձնաժողովի նախագահ Սերգեյ Պիլատովը նշեց, որ ֆորումի շրջանակներում կկայանա ԱՊՀ երկրների հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդին կից գովազդի համակարգող խորհրդի հինգերորդ նիստը:  

«Այս կազմակերպությունը միավորում է և գովազդային հանրությունների ղեկավարներին, և հակամենաշնորհային գերատեսչությունների ղեկավարներին, իսկ նրա խնդիրը վերահսկող ու կանոնակարգող պետական մարմինների և գովազդային հանրության շահերը մերձեցնելն է»,- ընդգծեց Պիլտովը:

Միջազգային գովազդային ֆորումը Երևանում մեկնարկել է հոկտեմբերի 6-ին և կտևի մինչև հոկտեմբերի 10-ը:

2005թ.-ին ստեղծված Հայկական գովազդային խորհրդի նպատակը սպառողներին պաշտպանելն է անբարեխիղճ, հավասարության կանոնները անտեսող և կեղծ գովազդից, ինչպես նաև կանոնակարգող գործառույթների իրացումը գովազդի շուկայում «Գովազդի մասին» օրենքի համաձայն։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։