484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+14
Եղանակը Երևանում
Հայ
ԱՊՀ և Բալթյան երկրների թարգմանիչների և հրատարակիչների «Թարգմանության պրակտիկա և շուկա» ֆորումը բացվեց Երևանում
16:05
07 Հոկտեմբերի 2009

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ԱՊՀ և Բալթյան երկրների թարգմանիչների և հրատարակիչների «Թարգմանության պրակտիկա և շուկա. ազգային գրականությունների փոխազդեցություն մեխանիզմները» ֆորումը չորեքշաբթի բացվեց  Երևանում։

«Ակնհայտ է ֆորումի աշխարհագրության աճի դինամիկան»,- իր ողջույնի խոսքում ասաց ԱՊՀ մասնակից պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի (ՄՀՄՀ) խորհրդական Սերգեյ Ալեշչենոկը, ում աջակցությամբ արդեն երրորդ տարին Հայաստանում անցկացվում է թարգմանիչների ֆորումը։

Այս տարի ֆորումին կմասնակցում է շուրջ 150 պատվիրակ, ինչպես նաև բուհերի դասախոսներ, մասմավորապես, Տաջիկստանից, Ուզբեկստանից, Ուկրաինայից, Ռուսաստանից, Վրաստանից, Մոլդովայից, Բելառուսից, Լիտվայից, Լատվիայից, Էստոնիայից։

Բացի գրքի ցուցահանդեսից, որտեղ ներկայացված է եղել վերջին մեկ տարվա ընթացքում ԱՊՀ երկրներում հրատարակված թարգմանական գրականությունը, կայացել է նաև ԱՊՀ և Բալթյան երկրների թարգմանիչների կայքի շնորհանդեսը, որի աշխատանքները սկսվել էին դեռևս նախորդ տարի։

 «Այս տարի ֆորումի ձևաչափը փոքր-ինչ փոփոխվել է, բացի նախատեսված կլոր սեղաններից, գրքի ցուցահանդեսից, նախատեսվում է նաև վարպետության դասերի անցկացում ինչպես հայ մասնագետների, այնպես էլ ԱՊՀ մասնագետ-թարգմանիչների մասնակցությամբ»,- նշեց Հայաստանի մշակույթի նախարարության միջազգային հարաբերությունների և սփյուռքի վարչության աշխատակից Սվետլանա Սահակյանը։ Նրա խոսքերով՝ այս տարեվերջին կամ հաջորդ տարի նախատեսվում է նաև տաջիկական գրականության հրտարակումը հայերենով։

«Պայմանավորվածության ձեռքբերման դեպքում հնարավոր են նաև Հայաստանի, Ռուսաստանի և Բելառուսի հետ համատեղ նախագծեր՝ հայտնի հեղինակներին թարգմանելու ուղղությամբ»,- նշեց Սահակյանը։

Ինչպես նշեց ֆորումի կազմակերպիչներից ուկրաինացի Տարաս Լուչուկը, թարգմանության արվեստը վերաբերում է կանոններից բացառություն պահանջող անհնարինի ոլորտին։ Ըստ նրա՝ նման ֆորումների անցկացումը շատ կարևոր նշանակություն ունի փորձի փոխանակման առումով թարգմանչական «արհեստի» և համագործակցության ընդլայնման ոլորտում։

Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը նշեց նման միջոցառումների անցկացման ակնհայտ նվաճումներն ու նշանակութոյւնը։ «Անհրաժեշտ է աճել և զարգանալ, մենք պետք է շփման հնարավորություն ունենանք համաշխարհային գրականության հետ։ Հենց այդ պատճառով էլ այդքան կարևոր է թարգմանիչների նմանատիպ ֆորումների անցկացումը»,- նշեց Պողոսյանը։

Ֆորումի փակումը տեղի կունենա հոկտեմբերի 10-ին՝ Օշականում, որտեղ կանցկացվի Հայաստանի գրողների միության՝ ավանդական դարձած տարվա լավագույն հայ գրող-թարգմանիչների մրցանակաբաշխությունը։

Ֆորումն անցկացվում է Հայաստանի մշակույթի նախարարության հովանու ներքո՝ ԱՊՀ մասնակից պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: