478.04
+0.15
564.85
-3.12
8.3
-0.03
+16
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը պետք է դասեր քաղի աֆղանական պատերազմից. ՀՀ պաշտպանության նախարար
14:44
07 Հոկտեմբերի 2009

Հայաստանն աֆղանական պատերազմից պետք է ինչպես քաղաքական, այնպես էլ ռազմական դասեր քաղի, չորեքշաբթի ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդին առընթեր արտազգային մարտիկների հարցերի կոմիտեի նախագահը, ինչպես նաև ԱՊՀ աֆղանական պատերազմի վետերանների համակարգող խորհրդի անդամները չորեքշաբթի ծաղկեպսակներ են դրել զոհված աֆղան մարտիկների հուշահամալիրին, ինչպես նաև Երևանի Հաղթանակի Այգու Անմար կրակին և Անհայտ զինվորի հուշահամալիրին:

«Նման միջոցառումները ոգեշնչում են և մերձեցնում են աֆղանական պատերազմի վետերաններին», - ասաց Օհանյանը:

ՀՀ պաշտպանության նախարարը նաև նշեց հայկական անկախ պետականության կայացման գործում և Արցախի ազատագրական պատերազմում աֆղանահայ մարտիկների կարևոր դերը:

Միջոցառումը տեղի է ունեցել ԱՊՀ երկրների աֆղանական պատերազմի վետերանների համակարգող խորհրդի նիստի շրջանակներում, որն անցկացվում է Երևանում: Նիստը նվիրված է Աֆղանստանից խորհրդային զորքերի դուրսբերման 20-ամյակին:

Նիստին մասնակցում են նախկին ԽԱՀՄ հանրապետությունների պատվիրակությունները, բացի Ադրբեջանից և Թուրքմենստանից, որը տեխնիկական պատճառներով չի կարողացել մասնակցել:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:20
26 Սեպտեմբերի 2017
Մեծ Բրիտանիայի եվրահարցերով պետնախարարը կժամանի Երևան
Մեծ Բրիտանիայի` Ամերիկայի և Եվրոպական հարցերով պետնախարար Ալան Դունկանը սեպտեմբերի 26–28–ին ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հրավերով կժամանի Երևան։
11:21
26 Սեպտեմբերի 2017
Իրաքյան Քուրդիստանում քաղաքացիների 93%-ն «այո» է ասել անկախացմանը
Նախօրեին անկախության հարցով հանրաքվե է անցկացվել Իրաքյան Քուրդիստանում։
17:06
23 Սեպտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն Նյու Յորքում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա  Նյու Յորքում:
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան: