480.49
+0.04
540.74
+3.69
8.15
+0.02
+28
Եղանակը Երևանում
Հայ
Նախագահի համահայկական շրջայցը կարևոր նախադեպ է սփյուռքի հետ կարծիք փոխանակելու առումով. ԱՀՀ
14:21
07 Հոկտեմբերի 2009

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի համահայկական շրջայցը կարևոր նախադեպ է Հայաստանի և սփյուռքի միջև կարծիք փոխանակելու տեսակետից, կարծում է Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը:

«Մենք դրական ենք գնահատում և հայ-թուրքական հարաբերությունների գործընթացը, և նախագահի համահայկական շրջայցը: Շրջայցն արժանի է բարձր գնահատականի, քանի որ շատ կարևոր է լուրջ որոշումներ ընդունել՝ նախապես խորհրդակցելով հայության մյուս կեսի հետ», - չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Վարդանյանը:

Նրա խոսքերով, մինչ այժմ գոյություն չի ունեցել խորհրդակցությունների նման մեխանիզմ, և Հայաստանի և սփյուռքի միջև կարծիքների փոխանակումն անարդյունավետ էր:

«Այս տեսակետից նախագահի շրջայցը կարևոր նախադեպ է», - նշեց ԱՀՀ-ի տարածաշրջանային տնօրենը:

Հոկտեմբերի 1-ն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սկսեց իր համահայկական շրջայցը՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում հայկական սփյուռքի դիրքորոշումներին և մոտեցումներին ծանոթանալու համար: Շրջայցի ընթացքում ՀՀ նախագահն արդեն այցելել է Փարիզ, Նյու Յորք և Լոս Անջելես: Ծրագրված են նաև այցելություններ Բեյրութ և Դոնի Ռոստով:

Խոսելով որոշ երկրների հայկական համայնքներում կազմակերպված բողոքի ցույցերի մասին՝ Վարդանյանը դա նորմալ համարեց:

«Սփյուռքահայերը ցեղասպանությունը վերապրած մարդկանց իրավահաջորդներն են, այդ պատճառով նրանք այդպես հիվանդագին են արձագանքում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բոլոր գործընթացներին: Սակայն անհրաժեշտ է մի կողմ թողնել զգացմունքները և սթափ գնահատել իրավիճակը», - ընդգծեց համագումարի տարածաշրջանային տնօրենը:

Միաժամանակ նա ավելացրեց, որ դժվար թե որոշ անհամաձայնությունները Հայաստանի և սփյուռքի պառակտմանը հանգեցնեն:

Հայաստանի և Թուրքիայի միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, իսկ 1993 թվականից պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ փակվել է հայ-թուրքական սահմանը:

Թուրքիան առաջ է քաշում մի շարք նախապայմաններ՝ երկկողմ հարաբերությունների հաստատման համար, մասնավորապես, Հայաստանի կողմից Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման քաղաքականությունից հրաժարվելը, երբ սրի էր քաշվել շուրջ մեկուկես միլիոն հայ, Հայաստանի կողմից Թուրքիայի սահմանների ճանաչումը։

Թուրքիայի և Հայաստանի ներկայացուցիչները երկու տարի շարունակ երկկողմ հարաբերությունների կարգավորմանն ուղղված փակ բանակցություններ են անցկացնում Շվեյցարիայում:

Օգոստոսի 31-ին Թուրքիայի և Հայաստանի արտգործնախարարությունները, ինչպես նաև Շվեյցարիայի արտաքին գործերի դեպարտամենտը հայտարարեցին, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել քաղաքական խորհրդակցություններ սկսել բանակցությունների ընթացքում շվեյցարական միջնորդությամբ նախնական ստորագրած երկու արձանագրությունների` «Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրության» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրության» շուրջ»: Ներքաղաքական խորհրդակցությունները կավարտվեն վեց շաբաթվա ընթացքում, ինչից հետո երկու արձանագրություն կստորագրվի և կներկայացվի համապատասխան խորհրդարաններին վավերացման համար: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:38
27 Հունիսի 2017
ԵԽԽՎ ադրբեջանամետ նախագահը կարող է պաշտոնանկ արվել
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ադրբեջանամետ նախագահ Պեդրո Ագրամունտը կարող է  պաշտոնանկ արվել:
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։