484.11
-0.64
570.43
-1.33
8.23
+0.04
-2
Եղանակը Երևանում
Հայ
Առևտրի ոլորտում հայկական ազգային չափորոշիչները պետք է համապատասխանեցնել եվրոպական նորմերին
14:08
07 Հոկտեմբերի 2009

Հայկական ազգային չափորոշիչներն առևտրի ոլորտում անհրաժեշտ է համապատասխանեցնել եվրոպական նորմերին, չորեքշաբթի հայտարարեց Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Վահե Դանիելյանը «Պահանջարկի վրա հիմնված որակյալ ենթակառուցվածքի զարգացում Հայաստանում» միջազգային սեմինարի ընթացքում։

Նրա խոսքերով, օրենսդրությունը չի կարող լինել բացարձակապես կատարյալ և խոչընդոտներ չստեղծել բիզնեսի համար։

«Որոշ խոչընդոտներ պետք է լինեն, մասնավորապես, կապված սպառողների շահերի պաշտպանության, արտադրանքի որակի պահպանման, ինչպես նաև արտադրողների կողմից ավելի նորարարական տեխնոլոգիաների հետ»,- ասաց նա։

Միաժամանակ Դանիելյանն ընդգծեց, որ նույնիսկ այդ դեպքում տվյալ խոչընդոտները պետք է նվազագույնի հասցվեն, բոլոր գործընթացները պետք է լինեն թափանցիկ, բիզնեսի համար հասկանալի և կոռուպցիոն ռիսկերը բացառող։

Փոխնախարարը նշեց նաև, որ գլոբալ տեսանկյունից, տվյալ համակարգում անհրաժեշտ է պարզաբանել պետության և մասնավոր հատվածի համագործակցության մեխանիզմները։
 
«Անհրաժեշտ է բացահայտել այն կառույցները, որոնք, ելնելով միջազգային փորձից, պետք է լինեն պետական, ինչպես նաև նրանք, որոնք պետք է ամբողջությամբ մասնավոր լինեն։ Անհրաժեշտ է կենտրոնանալ բիզնեսին ծառայությունների տրամադրման, պահանջարկի սպասարկման վրա»,- պարզաբանեց նա։

Միաժամանակ, Դանիելյանի խոսքերով, անհրաժեշտ է օգտագործել լավագույն միջազգային փորձն օրենսդրության և ստանդարտացման համակարգի բարեփոխման համար, այն է՝ այն բոլոր փաստաթղթերի, որոնք լրացնում են նորմատիվ ինստիտուցիոնալ դաշտը։

AEPLAC կենտրոնի կողմից կազմակերպած «Պահանջարկի վրա հիմնված որակյալ ենթակառուցվածքի զարգացում Հայաստանում» միջազգային սեմինարը Հայաստանի էկոնոմիկայի նախարարության առաջարկով՝ ԵՄ խորհրդատվական խմբի և Գերմանիայի չափագիտության ինստիտուտի հետ համատեղ, ուղղված է լսարանում Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի կիրառման համար անհրաժեշտ բարեփոխումների ամբողջական պատկերացում ձևավորելուն։

Սեմինարն անդրադառնում է Հայաստանում միջազգային չափորոշիչներին համապատասխանող որակյալ ենթակառուցվածքների ստեղծման անհրաժեշտությանը, ինչպես նաև ապրանքների հավատարմագրմանը, ստանդարտացմանը, չափագիտական և տեխնիկական համապատասխանեցմանը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:29
13 Դեկտեմբերի 2017
Հայաստանը 2018–ը գարունը կդիմավորի առանց հայ-թուրքական արձանագրությունների. ԱԳՆ
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը 2008 թ.–ի աշնանը նախաձեռնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
18:19
12 Դեկտեմբերի 2017
ՄԻԵԴ–ը պարտավորեցրել է Ադրբեջանին 35000 եվրո վճարել հայ փախստականի ընտանիքին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով փոխհատուցման որոշումը։
11:09
12 Դեկտեմբերի 2017
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կմեկնի Հունաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 12-13–ին պաշտոնական այցով կմեկնի Հունաստան։
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ: