487.19
+0.52
519.34
-1.15
8.11
-0.11
-6
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի խորհրդարանը խստացրել է ազգային մշակույթի և ավանդույթների պաշտպանությունը
13:19
07 Հոկտեմբերի 2009

ՀՀ ԱԺ պատգամավորները չորեքշաբթի նիստի ժամական երրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել են «Ոչ նյութական մշակութային ժառանգության» մասին օրենքը, որը ազգային մշակույթի և ավանդույթների պահպանման միջոցների խստացում է նախատեսում:

Ինչպես հայտարարեց ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը, մինչ այս օրինագծի մշակումը հայկական օրենսդրությամբ կարգավորվում էր միայն հայ ժողովրդի նյութական մշակութային ժառանգության պահպանումը:

«Դա չի նշանակում, որ ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանումն ամբողջովին անտեսված էր: Ընդհակառակը, 2005թ.-ին Հայաստանը վավերացրել է Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնվենցիան, իսկ 2006թ.-ին հաստատել է համապատասխան հայեցակարգը», - ասաց նա:

Փոխնախարարի խոսքերով, օրինագիծը սահմանում է ոչ նյութական մշակութային ժառանգության հիմնական հասկացությունները, այն կրողներին, դրա պահպանման միջոցները:

Մասնավորապես, ինչպես տեղեկացրեց Պողոսյանը, օրինագիծը որպես ոչ նյութական մշակութային ժառանգություն ընդունում է ժողովրդական բանահյուսությունը (լեզուն, բարբառները, ժողովրդական երգն ու պարը), կատարողական արվեստը (տաղը, էպոսները), ժողովրդական ժառանգությունը (ժողովրդական տոնակատարություններն ու ծեսերը, երեխաների դաստիարակման ավանդույթները), ազգային խոհանոցը, ինչպես նաև խաղերը:

ՀՀ մշակույթի փոխնախարարն ավելացրեց, որ օրինագիծը սահմանում է ոչ նյութական մշակութային ժառանգության պետական աջակցության հիմնական ուղղությունները, սահմանագծում է պետական իշխանության, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները ժառանգության պահպանման գործում, ինչպես նաև այդ գործընթացում ֆիզիկական և իրավաբանական անձանց, այդ թվում նաև օտարերկրացիների մասնակցությունը:

«Օրինագիծը հնարավորություն է ստեղծում պահպանել արտերկրում գտնվող հայկական ոչ նյութական մշակութային ժառանգությունը: Մասնավորապես, Արևմտյան Հայաստանում (այժմ՝ Թուրքիայի տարածք - «Նովոստի-Արմենիա») դեռևս կան հայ ժողովրդի մշակույթի և կենցաղի կրողներ, որոնց մենք պարտավոր ենք պահպանել», - նշեց նա:

Պողոսյանի խոսքերով, արտերկրում հայկական ժառանգության պահպանումը իրականացվելու է երկկողմ պայմանագրերի հիման վրա, մասնավորապես՝ այժմ Բուլղարիան նման պայմանագրի հիման վրա իր տարածքում արդեն անցկացնում է համապատասխան ուսումնասիրություններ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին: