486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
0
Եղանակը Երևանում
Հայ
Թուրքիան պատրաստ է հոկտեմբերի 10-ին ստորագրել Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների և սահմանի մասին արձանագրությունը. Թուրքիայի վարչապետ
11:49
07 Հոկտեմբերի 2009

Թուրքիան կստորագրի սահմանի բացման և Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման արձանագրությունը շաբաթ օրը՝ հոկտեմբերի 10-ին, եթե մինչ այդ խոչընդոտներ չառաջանան Երևանի կողմից:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիպ Էրդողանը չորեքշաբթի լույս տեսած The Wall Street Journal ամերիկյան թերթին տված հարցազրույցում:

Էրդողանն ընդգծել է նաև, թե կցանկանար, որ ստորագրման վկաները դառնային ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ-երկրների ներկայացուցիչները, ովքեր զբաղվում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով: Միաժամանակ նրա խոսքերով, ղարաբաղյան հակամարտության կարգավորման առաջընթացի և հայ-թուրքական պայմանավորվածությունների ստորագրման միջև կապ չկա, ինչն ավելի վաղ պնդում էր Անկարան:

«Մեր արտգործնախարարը պատրաստվում է ստորագրել այդ համաձայնությունը ՀՀ ԱԳ նախարար Նալբանդյանի հետ հոկտեմբերի 10-ին, եթե մինչ հոկտեմբերի 10-ը իրավիճակի բացասական զարգացում չլինի հայերի կողմից, ես համաձայնագրի ստորագրման հետ կապված որևէ խնդիր չեմ տեսնում, քանի որ, ինչպես տեղյակ է ողջ աշխարհը և ինչպես մենք շուտով կրկին կտեսնենք, մենք միշտ հավատարիմ ենք մեր խոստումներին: Այդ պատճառով եթե տեքստի մեջ փոփոխություններ չլինեն, ապա մենք պարտաստ ենք ստորագրել համաձայնագիրն իր ներկա տեսքով», - ասել է Էրդողանը թերթին տված հարցազրույցում, որը տեղի է ունեցել Ստամբուլում հոկտեմբերի 5-ին: Թերթը պարզաբանում է, որ հարցազրույցում խոսքը գնում է «այն արձանագրության մասին, որը կրկին կբացի Թուրքիայի և Հայաստանի սահմանն ու դիվանագիտական հարաբերություններ կհաստատի երկու պետությունների միջև»:

«Մենք կցանկանայինք տեսնել Մինսկի խմբին որպես այդ համաձայնագրի ստորագրման վկա, և եթե ֆրանսիացիները չգան, ապա հավանական է՝ կգան ամերիկացիները կամ ռուսները», - ասել է Թուրքիայի վարչապետը:

Էրդողանի խոսքերով, պայմանավորվածությունները, որոնք ծրագրվում է ստորագրել հոկտեմբերի 10-ին, «որևէ ընդհանուր բան չունեն այն բանի հետ, ինչ տեղի կունենա Մոլդովայում», որտեղ ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում այս շաբաթվա վերջին ծրագրված է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը: Միաժամանակ Թուրքիայի վարչապետն ասել է, որ «Մոլդովայում կայանալիք հանդիպման ժամանակ գրանցված իրադարձությունների դրական զարգացումն, իհարկե, դրական ազդեցություն կունեննա ողջ գործընթացի վրա»:

Քննարկելով այն հնարավոր գործոնները, որոնք արդեն համաձայնեցված հայ-թուրքական փաստաթղթերի կապակցությամբ կարող են տեսականորեն բացասաբար անդրադառնալ Երևանի դիրքորոշման վրա՝ Էրդողանը ուշադրություն է հրավիրել Սարգսյանի համահայկական շրջայցի վրա: Եվրոպայում և ԱՄՆ-ում Սարգսյանը հանդիպել է օտարերկրյա հայկական համայնքների ներկայացուցիչների հետ, որոնցից շատերը դեմ են եղել Թուրքիայի հետ համաձայնագրերի ստորագրմանը:

«Երբ նախագահ Սարգսյանը գտնվում էր օտարերկրյա շրջայցում, նա բախվեց հայկական սփյուռքի արձագանքի հետ: Այդ պատճառով չափազանց կարևոր է այն, թե ինչ է նա անում սփյուռքի նման արձագանքի պարագայում: Եթե նա լինի հաստատակամ և եթե Հայաստանի կառավարությունը, այլ ոչ թե հայկական սփյուռքը, որոշեն Հայաստանի քաղաքականությունը, ապա մենք կկարողանանք առաջ ընթանալ: Ինչ վերաբերում է մեզ, ապա մենք խնդիրներ չունենք: Ամեն ինչ պետք է որոշի Հայաստանի կառավարությունը», - ասել է Թուրքիայի վարչապետը:

Հայաստանի և Թուրքիայի միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, իսկ 1993 թվականից պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ փակվել է հայ-թուրքական սահմանը:

Թուրքիան առաջ է քաշում մի շարք նախապայմաններ՝ երկկողմ հարաբերությունների հաստատման համար, մասնավորապես, Հայաստանի կողմից Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման քաղաքականությունից հրաժարվելը, երբ սրի էր քաշվել շուրջ մեկուկես միլիոն հայ, Հայաստանի կողմից Թուրքիայի սահմանների ճանաչումը։

Հարաբերություններում առաջին տեղաշարժերը նկատվեցին 2008 թ.-ի սեպտեմբերի 6-ին, երբ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով առաջին անգամ այցելեց Երևան՝ 2010 թ.-ի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի և Թուրքիայի հավաքականների միջև ֆուտբոլային հանդիպումը դիտելու նպատակով։ Այցի ընթացքում երկու պետությունների ղեկավարները քննարկեցին երկկողմ հարաբերությունների հաստատման հնարավորությունները։

Թուրքիայի և Հայաստանի ներկայացուցիչները երկու տարի շարունակ երկկողմ հարաբերությունների կարգավորմանն ուղղված փակ բանակցություններ են անցկացնում Շվեյցարիայում:

Օգոստոսի 31-ին Թուրքիայի և Հայաստանի արտգործնախարարությունները, ինչպես նաև Շվեյցարիայի արտաքին գործերի դեպարտամենտը հայտարարեցին, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել քաղաքական խորհրդակցություններ սկսել բանակցությունների ընթացքում շվեյցարական միջնորդությամբ նախնական ստորագրած երկու արձանագրությունների` «Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրության» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրության» շուրջ»: Ներքաղաքական խորհրդատվությունները կավարտվեն վեց շաբաթվա ընթացքում, ինչից հետո երկու արձանագրություն կստորագրվի և կներկայացվի համապատասխան խորհրդարաններին վավերացման համար:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։