486.33
+0.12
521.78
+4.16
8.19
+0.04
-8
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ նախագահի հանդիպումները սփյուռքի հետ կարևոր են` հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո իրադարձությունների զարգացման սցենարների քննարկման համար. Սարգսյան
19:18
06 Հոկտեմբերի 2009

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումները սփյուռքի հետ համահայկական շրջայցի շրջանակներում կարևոր են` հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո իրադարձությունների զարգացման հնարավոր սցենարների քննարկման տեսակետից, լրագրողներին հայտարարեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիգեն Սարգսյանը:

«Արձանագրությունները երկար գործընթաց են նախատեսում: Այդ գործընթացն իր մեջ ներառում է բանակցությունների փուլեր, որոնք հիմնականում ավարտված են, ինչպես նաև ստորագրման, վավերացման ու իրականացման փուլեր: Եթե նախաստորագրված փաստաթղթերի փոփոխությունը նախատեսում է կողմերից երկուսի համատեղ ջանքերը, ապա տվյալ փուլում խոսքը դրանց փոփոխության  մասին չէ, այն հնարավոր զարգացման սցենարների մասին է ստորագրման, վավերացման և իրականացման  դեպքում: Այս տեսակետից քննարկումները շատ կարևոր են»,- ասաց Սարգսյանը:    

Մեկնաբանելով հնչած խոսքերն այն մասին, որ հաշվի առնելով արձանագրությունների նախաստորագրումը` այդ հանդիպումները ուշացած են, Սարգսյանը նշեց, որ արձանագրությունների հարցով բանակցությունները, դրանց ստորագրումը, վավերացումն ու իրականացումը երկար գործընթաց է, և այդ քննարկումները կարևոր են հասկանալու համար, թե ինչ արձագանք կարող է լինել, ինչ մոտեցումներ կարող են ձեռնարկվել յուրաքանչյուր դեպքում:   

Սարգսյանը հավելեց նաև, որ հանդիպումները կազմակերպելիս արվել է ամեն բան, որ դրանց մասնակցեն բոլոր շահագրգիռ կառույցներն ու բոլոր այն երկրների ներկայացուցիչները, որտեղ կա հայկական սփյուռք, որպեսզի նրանք բոլորն արտահայտեն իրենց կարծիքը:   

Նրա խոսքով` հանդիպումների ձևաչափը բավականին ներկայացուցչական էր, և քննարկումների ընթացքում հնչել են բոլոր կարծիքները, իսկ որոշները նույնիսկ մի քանի անգամ: --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
01:14
24 Հունվարի 2017
ԱՄՆ–ն դուրս է գալիս Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերությունից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերության (ԱԽԳ) համաձայնագրից ԱՄՆ–ի դուրս գալու մասին:
20:51
23 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը շնորհավորել է Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորել է հայազգի Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական խոշորագույն նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։