486.66
-0.08
513.23
+1.81
8.4
-0.01
-4
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի որոշ քաղաքական ուժերի կողմից հայ-թուրքական արձանագրությունների շահարկումը չի բխում երկրի ազգային շահերից. ՀՀԿ
18:29
06 Հոկտեմբերի 2009

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի որոշ քաղաքական ուժերի կողմից հայ-թուրքական արձանագրությունների շահարկումը չի բխում երկրի ազգային շահերից, կարծում է Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Կարեն Ավագյանը։

«Որոշ քաղաքական ուժեր քաղաքական վարկանիշի բարձրացման համար շահարկում են հայ-թուրքական արձանագրությունները, մասնավորապես, Ցեղասպանության և Ղարաբաղյան հակամարտության հարցերը, ինչը ոչ միայն չի բխում ողջ հայության ազգային շահերից, այլև խայտառակություն է հենց իրենց համար»,- երեքշաբթի մամուլի ասուլիսում հայտնեց Ավագյանը։

Նրա խոսքերով` ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքում քաղաքական զարգացման ներկայիս փուլում կան մարդիկ, ովքեր մտահոգված են հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմամբ և հայ-թուրքական հարաբերությունների հետագա զարգացմամբ։

«Ես հասկանում եմ նման վիճակը և կիսում եմ իմ հայրենակիցների անհանգստությունը։ Բայց երբ որոշ քաղաքական ուժեր սկսում են շահարկել այդ արձանագրությունները, մասնավորապես, Ցեղասպանության հարցը, ապա նրանք պարզապես դավաճանում են պատմական, ազգային և բարոյական արժեքներին, և նման մոտեցումը մեզ համար անընդունելի է»,- ասաց պատգամավորը։

Միաժամանակ քաղաքական գործիչը հավաստիացրեց, որ նախաստորագրված հայ-թուրքական հարաբերություններում չկա որևէ նախապայման ոչ Թուրքիայի, ոչ էլ Հայաստանի կողմից։

«Այս արձանագրություններում չկա որևէ նախապայման, ինչը մեր դիվանագիտության ձեռքբերումն է»,- ընդգծեց նա։

Միաժամանակ Ավագյանը նշեց, որ վերոնշյալ արձանագրությունները, որպես այդպիսին, միջոց չեն, որոնց օգնությամբ կարելի է գտնել երկկողմ հարաբերությունների օրակարգի հարցերի լուծումը, այլ կլինեն դիվանագիտական հարաբերությունների և առկա խնդիրների լուծման ուղիների որոնման մեկնարկ։

Օգոստոսի 31-ին Թուրքիայի և Հայաստանի արտգործնախարարությունները, ինչպես նաև Շվեյցարիայի արտաքին գործերի դեպարտամենտը հայտարարեցին, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել քաղաքական խորհրդատվություններ սկսել բանակցությունների ընթացքում շվեյցարական միջնորդությամբ նախնական ստորագրած երկու արձանագրությունների` «Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրության» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրության» շուրջ»: Ներքաղաքական խորհրդատվությունները կավարտվեն վեց շաբաթվա ընթացքում, ինչից հետո երկու արձանագրություն կստորագրվի և կներկայացվի համապատասխան խորհրդարաններին վավերացման համար:

Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։

Երկու երկրի միջև բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով, որոնք կապված են, մասնավորապես, Անկարայի՝ ադրբեջանական դիրքորոշման պաշտպանությամբ ղարաբաղյան հարցում, ինչպես նաև Թուրքիայի սուր արձագանքի հետ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ կապված։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։