480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+16
Եղանակը Երևանում
Հայ
Ավելի քան 70 ռուսաստանյան ընկերություն Երևանում կմասնակցի ռուսաստանյան երկրորդ «EXPO-RUSSIA ARMENIA» արդյունաբերական ցուցահանդեսին
16:46
06 Հոկտեմբերի 2009

Ավելի քան 70 ռուսաստանյան ընկերություն կմասնակցի «EXPO-RUSSIA ARMENIA» երկրորդ ռուսաստանյան արդյունաբերական ցուցահանդեսին Երևանում, որը կանցկացվի հոկտեմբերի 29-31-ը Հայաստանի Կառավարական տանը։ 

Ինչպես ասվում է «Նովոստի-Արմենիա» գործակալություն ստացված հաղորդագրությունում, ցուցադրությունը կբացի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։

Ցուցահանդեսի կազմակերպիչները «Զարուբեժ-Էքսպո» ԲԲԸ-ն և «Մուլտիգրուպ» կոնցեռնն է։ Հայաստանի պաշտոնական օպերատորը՝ Ցուցահանդեսային նախագծերի «ԷՔՍՊՈՄԵԴԻԱ» ՍՊԸ կենտրոնը։

«Ցուցահանդեսի նպատակը Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև տնտեսական, գիտատեխնիկական, մշակութային համագործակցության զարգացումն է, կապերի հաստատումն ու ամրապնդումը երկրների միջև, համատեղ բիզնեսի, առևտրատնտեսական և ներդրումային հարաբերությունների զարգացումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ցուցահանդեսին կներկայացվեն նոր տեխնոլոգիաներ էներգետիկայի, մեքենաշինության, մետաղագործության, բարձր տեխնոլոգիաների, շինարարության, ավտոմոբիլային արդյունաբերության, հեռահաղորդակցության և կապի, նավթագազային արդյունաբերության, գյուղատնտեսության և շինարարական տեխնիկայի, բժշկության և դեղագործության բնագավառներում։

Միջոցառման մասնակիցների թվում են այնպիսի ռուսական ընկերություններ, ինչպիսիք են «ՀԿԵ» ԲԲԸ-ն, Յարոսլավլի էլոկտրամեքենաշինական գործարանը, «Էլդին» ԲԲԸ-ն, Հյուսիսկովկասյան օդագեոդեզիական ձեռնարկությունը, Մակերևույթի և վակուումի հատկությունների ուսումնասիրման գիտահետազոտական կենտրոնը, «Կրիստալ» ԲԲԸ քիմիական գործարանը, Կենսաօրգանական քիմիայի ինստիտուտը։

Ցուցահանդեսի աշխատանքի ժամանակ տեղի կունենա «Ռուսաստան-Հայաստան. տնտեսական համագործակցություն» կոնֆերանսը, ինչպես նաև հանդիպումներ նախարարությունների, գերատեսչությունների ներկայացուցիչների հետ, այցելություններ Հայաստանի ձեռնարկություններ, կլոր սեղաններ։ 

Ցուցահանդեսն անցկացվում է Ռուսաստանի և Հայաստանի նախարարությունների, գերատեսչությունների, ճյուղային միությունների աջակցությամբ։

Երևանում առաջին անգամ «EXPO-RUSSIA» արդյունաբերական ցուցահանդեսը տեղի ունեցավ 2008թ, հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 2-ը: Դրան մասնակցեց Ռուսաստանի տարբեր քաղաքներից ավելի քան 60 ռուսական ընկերություն։

Ապրանքաշրջանառությունը Ռուսաստանի և Հայաստանի միջև մոտենում է 1 մլրդ դոլարին։ Ռուսաստանի և Հայաստանի միջև տնտեսական փոխգործակցության գերակա ուղղություններից է էներգետիկան։ Վերջին ժամանակներս կողմերը քննարկում են նոր լայնածավալ համատեղ նախագծերի իրականացում արդյունահանող և վերամշակող արդյունաբերության տարբեր հատվածներում, տրանսպորտի, հեռահաղորդակցության և կապի ոլորտներում։

Ցուցահանդեսի տեղեկատվական աջակցությունն իրականացնում են ավելի քան 50 հայկական և ռուսական ԶԼՄ-ներ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։