485.25
-0.08
569.44
-2.72
8.18
-0.02
+1
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական մի շարք կազմակերպություններ աջակցել են երկրի իշխանություններին Թուրքիայի հետ երկխոսության արդյունավետ զարգացման հարցում
10:42
06 Հոկտեմբերի 2009

Հայկական մի շարք կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ, որում իրենց աջակցությունն են հայտնել Հայաստանի իշխանություններին հայ-թուրքական երկխոսության արդյունավետ զարգացման հարցում:

«Հայ հասարակության առաջընթացի համար կարևոր նշանակություն ունեցող ժամանակաշրջանում Հայաստանում, Արցախում և Սփյուռքում ընթանում են հանրային քննարկումներ հայ-թուրքական հարաբերությունների և նախաստորագրված արձանագրությունների վերաբերյալ: Փաստ է, որ հայ-թուրքական հարաբերություններն աստիճանաբար թևակոխում են աննախադեպ  ու որակապես նոր փուլ», - ասվում է «Նովոստի-Արմենիա» գործակալություն ստացված հայտարարության մեջ:

Փաստաթղթում նշվում է, որ հանրային քննարկումների արդյունքում հնչում են տարբեր, հաճախ տրամագծորեն հակառակ և իրարամերժ կարծիքներ, գնահատականներ, հայտարարություններ: «Մենք հարգանքով և ամենայն լրջությամբ ենք վերաբերում բոլոր հնչեցված կարծիքներին, գնահատականներին, արված հայտարարություններին, կիսում ենք բազմաթիվ մտահոգություններ», - նշվում է հայտարարության մեջ:

«Կարևորելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հետագա գործընթացը, անընդունելի համարելով հայ-թուրքական հարաբերությունների հաստատման հետ կապված որևէ նախապայման, Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապատման ճանապարհին որևէ նահանջ, արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում հայկական կողմի շահերին համապատասխանող որևէ զիջողական կեցվածք և թուրքական կողմի որևէ ներգրավում՝ մեր զորակցությունն ենք հայտնում Հայաստանի Հանրապետության ղեկավարությանը հայ-թուրքական երկխոսության արդյունավետ զարգացման գործում», - ասվում է հայտարարության մեջ:

Փաստաթղթի տակ ստորագրել են Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի, Ինտեգրացիոն գործընթացների աջակցության կենտրոնի, Քաղաքական գիտությունների հայկական ասոցիացիայի, Հայաստանի եվրոպական շարժման, Հայաստանի իրավաբանական հիմնադրամի, «Կովկաս» հասարագիտական հետազոտությունների կենտրոնի, «Պրոգրես» սոցիալական հետազոտությունների կենտրոնի, «Հասարակական քարոզչություն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչները:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։