486.95
+0.14
513.34
-3.7
8.4
-0.03
-2
Եղանակը Երևանում
Հայ
Կաշառակերության դեմ պայքարը Կրթության նախարարության առաջնահերթություններից է. նախարար
18:24
05 Հոկտեմբերի 2009

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Կաշառակերության դեմ պայքարը Կրթության և գիտության նախարարության առաջնահերթություններից է, և իրականացվող ծրագրերը լիովին համահունչ են պետական քաղաքականությանը:

Այս մասին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ասել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հակակոռուպցիոն գործողության մոբիլիզացման ծրագրի ղեկավարի տեղակալ Էդուարդո Ֆլորես-Տրեխոյի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ, հայտնում է Կրթության նախարարության մամուլի ծառայությունը:

Ծրագիրը տեխնիկական և ֆինանսական աջակցություն է տրամադրում ՀՀ քաղաքական և պետական կառույցներին` հակակոռուպցիոն ծրագրերի իրականացման գործում:

Էդուարդո Ֆլորես-Տրեխոն տեղեկացրեց, որ պետական կառավարման մարմինների, ինչպես նաև միջազգային և տեղական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ արդեն կազմակերպվել է հակակոռուպցիոն չորս ֆորում, որոնց ընթացքում քննարկվել են  ՀՀ-ում հակակոռուպցիոն քաղաքականության խնդիրները:

Ծրագիրը նախատեսում է Գյումրիում անցկացնել հինգերորդ ֆորումը, որի թեման է` հակակոռուպցիոն տարրի ներգրավումը կրթական ծրագրերում: Ֆորումին նախատեսվում է միջազգային  փորձագետների մասնակցություն:

«Կոռուպցիայի դեմ պայքարում հաջողության գրավականը շահառու խմբերի համախմբումն է: Հասարակությունը պետք է լինի այդ պայքարի առաջամարտիկը և միշտ լինի գործողությունների կիզակետում: Եթե հասարակությունը չմասնակցի նշված գործընթացներին, ապա այդ պայքարը դատապարտված է` անկախ ներդրվող ջանքերին»,-նշեց նա:

Արմեն Աշոտյանը կարևորեց ֆորումի անցկացման վայրը` նշելով, որ ապակենտրոնացման քաղաքականությունը համահունչ է ՀՀ կառավարության որդեգրած մարտավարությանը:

Մասնակիցներն անդրադարձան ՀՀ կրթության և գիտության նախարարության, Կրթության ազգային ինստիտուտի և «Ապագան քոնն է» հասարակական կազմակերպության միջև կնքված համագործակցության հուշագրի շրջանակում իրականացվող «Կրթությունն ընդեմ կոռուպցիայի» ծրագրին, որը ֆինանսավորվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հակակոռուպցիոն գործողության մոբիլիզացման ծրագրի կողմից:

Ծրագիրը ներառում է ուսուցիչների համար հակակոռուպցիոն կրթության մեթոդական ձեռնարկի մշակում, ՀՀ ութ հանրակրթական ուսումնական հաստատությունում պիլոտային դասընթացների կազմակերպում և ուսուցիչների վերապատրաստում:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։