481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+21
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի նախագահը պետք է ավարտին հասցնի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ իր որոշումը. հայ ձեռներեց
17:17
05 Հոկտեմբերի 2009

Չնայած սփյուռքի դիմակայությանը, Հայաստանի նախագահը պետք է ավարտին հասցնի իր որոշումը՝ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման վերաբերյալ, կարծում է ամերիկահայ ձեռներեց Վահագն Հովնանյանը։

«Չեմ կարծում, թե նախագահը պետք է փոխի իր որոշումը։ Նա պետք է ցույց տա ամբողջ աշխարհին, որ առաջնորդ է, և ավարտին հասցնի իր որոշումը։ Եվ դա ճիշտ է»,- երկուշաբթի լրագրողներին ասաց նա։

Հովնանյանը հավանություն տվեց Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման ուղղությամբ նախագահի ծրագրերին, հավելելով, որ «մենք հարևաններ ենք, ցանկանանք, թե ոչ»։ Ինչ վերաբերում է Սարգսյանի համահայկական շրջայցի ընթացքում սփյուռքահայության բողոքի ակցիաներին, ապա, Հովնանյանի խոսքերով, դա նորմալ երևույթ է։

«Նորմալ երևույթ է։ Թուրքերը պետք է հասկանան, որ դա ազատության դրսևորում է։ Թուրքերը պետք է հասկանան, որ ոչ բոլորն են այդ հարցում սատարում նախագահին»,- ասաց նա։

Ըստ նրա, ճիշտ է, որ Սերժ Սարգսյանը մեկնել է սփյուռք, որպեսզի սփյուռքի ներկայացուցիչներին բացատրի  իր դիրքորոշումը։

Խոսելով Հայաստանի և սփյուռքի միջև հարաբերությունների հնարավոր վատացման մասին՝ Հովնանյանն ասաց, որ «ժամանակը լավագույն սպեղանին է»։

Նրա խոսքերով, նախագահ Սարգսյանի համահայկական շրջայցի ժամանակ սփյուռքի ներկայացուցիչների բողոքի ակցիաները ազդանշան են Թուրքիայի համար, որ Հայաստանի հետ հարաբերությունների բարելավումը չի նշանակում, «թե սփյուռքն ամեն ինչ մոռացել է»։

Հոկտեմբերի սկզբին ՀՀ նախագահը սկսեց իր մեկշաբաթյա համահայկական շրջայցը՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցի վերաբերյալ սփյուռքի կարծիքին և մոտեցումներին ծանոթանալու համար:

Ինչ վերաբերում է հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո Ցեղասպանության ճանաչման գործընթացին սպառնող հնարավոր վտանգին, Հովնանյանն ասաց, որ «սահմանների բացման հարցը և ցեղասպանության ճանաչումը երկու տարբեր խնդիրներ են»։ 

Օգոստոսի 31-ին Թուրքիայի և Հայաստանի արտգործնախարարությունները, ինչպես նաև Շվեյցարիայի արտաքին գործերի դեպարտամենտը հայտարարեցին, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել քաղաքական խորհրդակցություններ սկսել բանակցությունների ընթացքում շվեյցարական միջնորդությամբ նախնական ստորագրած երկու արձանագրությունների` «Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրության» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրության» շուրջ»:

Հայաստանի և Թուրքիայի միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, իսկ 1993 թվականից պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ փակվել է հայ-թուրքական սահմանը:

Թուրքիան առաջ է քաշում մի շարք նախապայմաններ՝ երկկողմ հարաբերությունների հաստատման համար, մասնավորապես, Հայաստանի կողմից Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման քաղաքականությունից հրաժարվելը, երբ սրի էր քաշվել շուրջ մեկուկես միլիոն հայ, Հայաստանի կողմից Թուրքիայի սահմանների ճանաչումը։

Հարաբերություններում առաջին տեղաշարժերը նկատվեցին 2008 թ.-ի սեպտեմբերի 6-ին, երբ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով առաջին անգամ այցելեց Երևան՝ 2010 թ.-ի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի և Թուրքիայի հավաքականների միջև ֆուտբոլային հանդիպումը դիտելու նպատակով։ Այցի ընթացքում երկու պետությունների ղեկավարները քննարկեցին երկկողմ հարաբերությունների հաստատման հնարավորությունները։- 0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: