480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+25
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի իշխանությունները շահագրգռված են ֆրանսախոս երկրների և քաղաքների հետ կապերն ու փոխադարձ շփումները զարգացնելու հեռանկարով. քաղաքապետ
14:23
05 Հոկտեմբերի 2009

Հայաստանի իշխանությունները շահագրգռված են ֆրանսախոս երկրների և քաղաքների հետ կապերն ու փոխադարձ շփումները զարգացնելու հեռանկարով, ասել է Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը Փարիզում ֆրանսախոս քաղաքների քաղաքապետների միջազգային ասոցիացիայի 30-րդ գլխավոր վեհաժողովի ժամանակ:

Ինչպես նշվում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության մեջ՝ Երևանի քաղաքապետն ասել է, որ Հայաստանը  սերտորեն կապված է ֆրանկոֆոնյան  արժեքներին, մասնավորապես, ֆրանկոֆոնիայի մեծ ընտանիքը  համախմբող լեզվական և մշակութային բազմազանության սկզբունքին։

Հայաստանը մեկ տարի առաջ դարձել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ասոցացված անդամ:

Ֆրանսիայի ավելի քան 25 քաղաքների քաղաքապետերի հետ միասին Բեգլարյանը ևս մասնակցել է Փարիզում կայացած ապակենտրոնացված համագործակցության հայ-ֆրանսիական խորհրդակցությունների  նախապատրաստական ժողովին:

Հայ-ֆրանսիական խորհրդակցությունները նախատեսված են 2010թ. սեպտեմբերին և ծառայելու են Հայաստանում Ֆրանկոֆոնիայի առաջխաղացմանը,  հաստատելու են  երկկողմ համագործակցության զարգացման ուղղությամբ տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված դերը։

Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանն իր  ողջույնի խոսքում բարձր է  գնահատել  Ֆրանսիայի տեղական ինքնակառավարման մարմինների կողմից Հայաստանում կատարված աշխատանքը` նշելով, որ  ֆրանսիական քաղաքների   ներդրումը Հայաստանի տարբեր բնագավառներում, ինչպես նաև ենթակառույցների զարգացմանն ուղղված աշխատանքներն արժեքավոր աջակցություն են Հայաստանի քաղաքների և մարզերի համար։   

Քաղաքապետը նշել է, որ բազմաթիվ են  դեպքերը, երբ  ֆրանսիացիների գործունեությունը Հայաստանում լավագույնս իրագործելու հարցում նեցուկ է  լինում տեղի հայ համայնքը:

Նա հույս է հայտնել, որ ֆրանսահայերը նպաստելու են նաև հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության հաջող կայացմանը։ 

Քաղաքապետը նշել է, որ բազմաոլորտ  համագործակցության համար կարևոր գործոն է նաև Հայաստանում  ֆրանկոֆոնիայի առկայությունը, ինչի առիթով պետք է ընդլայնել Հայաստանում ֆրանսերենի ուսուցման հնարավորությունները և տեղական ինքնակառավարման մարմիններում ներգրավել ֆրանսերենի իմացությամբ ավելի մեծ թվով պաշտոնյաներ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։