484.53
+0.08
528.09
+0.81
8.57
-0.08
+4
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի նախագահը բացառում է նախապայմանների հնարավորությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում
10:23
05 Հոկտեմբերի 2009

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Փարիզում Եվրոպայի հայաշատ գաղթօջախների հայկական կազմակերպությունների ու կառույցների շուրջ հարյուր ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ բացառել է Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատման հարցում որևէ նախապայմանի հնարավորությունը:

«Բանակցություններն ընթացել և ընթանում են բացառապես այդ տրամաբանությամբ», - մեջբերել են նախագահի խոսքերը ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից:

Օգոստոսի 31-ին Թուրքիայի և Հայաստանի արտգործնախարարությունները, ինչպես նաև Շվեյցարիայի արտաքին գործերի դեպարտամենտը հայտարարեցին, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել քաղաքական խորհրդատվություններ սկսել բանակցությունների ընթացքում շվեյցարական միջնորդությամբ նախնական ստորագրած երկու արձանագրությունների` «Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրության» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրության» շուրջ»: Ներքաղաքական խորհրդատվությունները կավարտվեն վեց շաբաթվա ընթացքում, ինչից հետո երկու արձանագրություն կստորագրվի և կներկայացվի համապատասխան խորհրդարաններին վավերացման համար:

«Այդ արձանագրությունները Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանն ուղղված սկզբնաքայլեր են լոկ: Դրանք բանակցությունների համար նվազագույն տանելի միջավայր ձևավորելուց բացի որևէ այլ խնդիր այս պահին չեն լուծում», - ասել է Սարգսյանը:

ՀՀ նախագահի խոսքերով՝ արձանագրությունները մեխանիզմներ են նախատեսում առկա խնդիրները քննարկելու և ժամանակի ընթացքում հանգուցալուծելու համար:

«Դրանց նպատակն է ճանապարհ հարթել հարաբերությունների կարգավորման բարդ, բայց միևնույն ժամանակ անհրաժեշտ ուղու համար և անել դա արժանապատվորեն, ինչպես վայել է 21-րդ դարի քաղաքակիրթ երկրներին», - նշել է նախագահը:

ՀՀ նախագահը գտնվել է Փարիզում՝ համահայկական շրջայցի շրջանակներում, որը նախատեսված է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված հանրային քննարկումների համատեքստում:

Շաբաթ առավոտյան, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Նյու Յորք: Նյու Յորքում Հանրապետության նախագահը հանդիպում կունենա ԱՄՆ-ի Արևելյան ափի և Կանադայի հայաշատ համայնքների, կազմակերպությունների ու կառույցների ներկայացուցիչների հետ: Ծրագրված են նաև ՀՀ նախագահի հանդիպումները Լոս-Անջելեսում, Բեյրութում, Դոնի Ռոստովում:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։