483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
+2
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում մեկնարկել է Ռուսալեզու ռադիոհեռարձակման միջազգային երկրորդ փառատոնը
19:40
02 Հոկտեմբերի 2009

Երևանում մեկնարկել է Ռուսալեզու ռադիոհեռարձակման միջազգային երկրորդ փառատոնը, որը կազմակերպել է CITY FM ռադիոընկերությունը ՀՀ մշակույթի նախարարության մասնակցությամբ և ԱՊՀ մասնակից-պետությունների հումանիտար համագործակցության միջազգային հիմնադրամի աջակցությամբ:

Ինչպես տեղեկացրեց հիմնադրամի մամուլի քարտուղար Ալեքսանդր Կալուգինը, փառատոնին մասնակցում են ներկայացուցիչներ Հայաստանի, Բելառուսի, Վրաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Ուզբեկստանի և Ուկրաինայի ռադիոընկերություններից, որոնք ամբողջությամբ կամ մասնակիորեն ռուսերեն են հեռարձակվում:

Փառատոնի նպատակների թվում են Համագործակցության երկրների մշակույթների երկխոսության զարգացումն ու փոխանակումը, մարդասիրական արժեքների քարոզչությունը, սոցիալական նշանակություն ունեցող միջպետական համագործակցության ուժեղացումը:

Փառատոնի շրջանակներում նախատեսված է տեղեկատվական և մեդիատեխնոլոգիաների ոլորտում ծրագրերի իրականացումն ու մշակումը, միջտարածաշրջանային նշանակություն ունեցող «Բարեկամության բառարան» և «Մեր ընկերների մոտ» ռադիոծրագրերի ստեղծումը:

Փառատոնի հիմնական իրադարձություններից կդառնա ռադիոհեռարձակողների մրցույթն ու մրցանակների շնորհումը 6 անվանակարգում՝ « ԱՊՀ-ում ռուսալեզու ռադիոհեռարձակման զարգացման գործում ավանդ ունենալու համար», «Տեղակատվական /տեղեկատվական-վերլուծական/ ծրագիր», «Մշակութային ծրագիր», «Մասնագիտացված ծրագիր /կրթական, առողջապահական, տնտեսական, մանկական ծրագիր և այլն/, «Ծրագիր ռուսաց լեզվի մասին», «Եթերի ձևավորում»:

Փառատոնի օրակարգում քննարկման ենթակա հիմնական թեմաները երկուսն են՝ «Ճգնաժամի դարաշրջան: Ժամանակակից տնտեսական վիճակն աշխարհում ու դրա ազդեցությունը ռադիոընկերությունների վրա» ու «Ռադիոյի դերը ռուսերենի քարոզչության գործում ՝ որպես հետխորհհրդային տարածքում փոխըմբռնման և շփման միջոց»:

Փառատոնի պատվավոր հյուրերի շարքում են ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Հայաստանի հանրային ռադիոյի նախագահ Արմեն Ամիրյանը, Հայաստանում ՌԴ դեպանատան խորհդական Վիկտոր Կրիվոպուսկովը, ԱՊՀ մասնակից-պետությունների հումանիտար համագործակցության միջազգային հիմնադրամի հասարակայնության հետ կապերի խորհրդական Ալեքսանդր Օրլովը, ԵվրԱզԷս-ի գլխավոր քարտուղար Ռաֆշան Բայգարինը:--0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:43
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման հնարավորությունը չի բացառվում. Նալբանդյան
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը չի բացառվում:
16:43
09 Դեկտեմբերի 2016
Նախագահ Սարգսյանը կգլխավորի ՀՀԿ նախընտրական ցուցակը
ՀՀ նախագահ, Հայաստանի իշխող կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
16:32
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի առաջին նախագահը կգլխավորի ՀԱԿ–ի ցուցակը 2017թ.–ի ընտրություններում. խմբակցության ղեկավար
Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
12:39
09 Դեկտեմբերի 2016
ՀՀԿ-ում բոլորը «փշերի» վրա են
Այսօր մամուլն արդեն գրում է, թե ովքեր են լինելու ՀՀԿ ցուցակում, և ովքեր են դուրս մնալու:
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը: