478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+21
Եղանակը Երևանում
Հայ
Հայ-թուրքական արձանագրություններում խոսքը չի վերաբերում պատմաբանների հանձնաժողով ստեղծելուն. ՀՀ նախագահ
17:05
02 Հոկտեմբերի 2009

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ հայ-թուրքական արձանագրություններում խոսքը չի վերաբերում պատմաբանների հանձնաժողով ստեղծելուն:

«Կուզենայի հատուկ շեշտել, որ խոսքը չի վերաբերում պատմաբանների հանձնաժողով ստեղծելուն, որի առաջարկը արվել էր տարիներ առաջ: Սա միջկառավարական հանձնաժողովի մի ենթահանձնաժողով է, որի վերաբերյալ հակաառաջարկը ժամանակին արվել է հայկական կողմից: Ենթահանձաժողովի նպատակն է երկու կողմերի միջեւ պատմական հարթության շուրջ երկխոսություն ծավալելը` նպատակ ունենալով ապահովել փոխվստահության վերականգնումը», -ասել է նախագահը «The Armenian Reporter»-ին տված հարցազրույցում:

Նրա խոսքով, սա երկարատև գործընթաց է, որը ներառում է հարցերի լայն շրջանակ՝ հայկական ժառանգության խնդիրները Թուրքիայում, դրա վերականգնման, պահպանման խնդիրները, ցեղասպանության զոհերի ժառանգների խնդիրը:

«Հնարավոր չէ հարաբերություններ հաստատել որևէ երկրի հետ` առանց երկխոսելու կողմերին հուզող խնդիրների շուրջ: Իսկ պատմության ուսումնասիրությունից պետք է վախենա պատմություն կեղծողը: Ստեղծվելիք հանձնաժողովի և դրա ենթահանձնաժողովների օրակարգը սահմանելու են կողմերը, այսինքն` Հայաստանն ու Թուրքիան: Նրանք, ովքեր մտահոգություն ունեն, պետք է գիտակցեն, որ Հայաստանի կառավարության ներկայացուցիչները երբեք թույլ չեն տա օրակարգում հարցերի այնպիսի ձևակերպումներ, որոնք վիրավորական կարող են լինել հայ ժողովրդի համար»,- ընդգծել է նախագահը:

Նրա խոսքով, գուցե որոշ երկրներում և որոշ հանգամանքներում հայկական լոբբիի համար կարող են ստեղծվել որոշակի դժվարություններ, բայց պետք է հասկանալ նաև, որ դժվարին այս գործընթացը ենթադրում է որոշ բարդություններ:

«Տարբեր առիթներով կրկնել եմ. միամտություն է կարծել, որ այնպիսի երկրների պարագայում, ինչպիսիք են, օրինակ, ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ցեղասպանության ընդունման վերաբերյալ որոշումների կայացումը կարող է կանխորոշվել այլ երկրների կողմից արվող քայլերով կամ բերվող փաստարկներով: Այդ երկրներն ունեն Հայոց ցեղասպանության փաստային հիմնավորման աղբյուրների հսկայական ծավալ: Կա քաղաքական որոշման խնդիր: Անշուշտ, հայկական լոբբիի ջանքերը նպաստում են նման որոշումների կայացմանը, բայց միայն ու միայն իրենց՝ որպես այդ երկրների քաղաքացիների ձայնի ուժով: Ես խորապես վստահ եմ, որ բոլոր այն երկրները, որոնք ցայսօր չեն ճանաչել Հայոց Ցեղասպանությունը, վաղ թե ուշ դա անելու են, -ասել է նախագահը:

«Այս ուղղությամբ, կարծում եմ, մեր ամենակարևոր կռվանն են ցեղասպանության խնդիրներով զբաղվող խոշորագույն գիտնականների և իրավաբանների գնահատականները, ինչպես նաև հարցի ներառումը բազմաթիվ երկրների ուսումնական ձեռնարկներում», - ավելացրել է նա:—0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: